Հասարակություն 13:45 21/01/2021 Հայաստան

Գլխավոր դատախազի տեղակալը 2 տուն ունի, իսկ կինը, պարզվում է, բնակարանի կարիքավոր է․ Yerevan Today

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը արցախյան պատերազմի թեժ օրերին՝ 2020թ․ հոկտեմբերի 20-ին, հաստատել է հանրային մի շարք ծառայողների Երևանի Ադոնցի փողոցի N 19/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան գնելու հավակնորդ ծառայողների ցուցակը։ Որպես բնակարանային առաջնահերթ կարիք ունեցող՝ ցուցակում նշված է Դատական դեպարտամենտի աշխատակից Լիանա Նորայրի Ղազարյանի անունը։ Լիանա Նորայրի Ղազարյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի կինն է։ Այս մասին գրում է Yerevan Today-ը։

33-ամյա Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանը 2020թ․ մայիսի 11-ին ներկայացրել է գույքի և եկամուտների հայտարարագիր, համաձայն որի՝ ունի երկու բնակարան, մեկը՝ Ալավերդի քաղաքում, մյուսը՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում։ 2019թ․ աշխատավարձ է ստացել 4 տեղից՝ Դատախազություն, Ֆրանսիական համալսարան, Արդարադատության ակադեմիա, ԵՊՀ, երկու տեղից էլ փոխառություն է ներկայացվում։

Եվ ուրեմն, ստացվում է, որ դատախազ Գևորգ Բաղդասարյանը ունի երկու բնակարան, բայց կինը առաջնահերթ կարգով բնակարանի կարիք ունի։

Գևորգ Բաղդասարյանը հուվարի 19-ին, Սահամանադրական կարգը ենթադրյալ տապալման գործով նիստին, դատարանում նեղսրտել էր, որ երկրորդ նախագահն իրեն անվանել էր Շուշին հանձնողներից մեկը։ Դատարանի դահլիճում էմոցիաներին տուրք տալով, նիստի մասնակիցներին փորձում էր համոզել, որ Շուշի հանձնելու հետ կապ չունի։ Դատախազ Բաղդասարյանն իրեն ներկայացնում է որպես ընդամենը իրավաբան, իր գործն անող, նույնքան հայրենասեր, որքան ամբաստանյալի աթոռներին նստած՝ պատերազմ հաղթած գեներալներն են և նախկին նախագահը։ Կասկած է առաջանում՝ գուցե Գևորգ Բաղդասարյանի կինը հերթագրվել է տուն ձեռք բերելու, որպեսզի այն հանձնի տնից զրկված որևէ շուշեցի ընտանիքի՞։ Մանավանդ որ քաղշինկմիտեի ղեկավարը ցուցակը հաստատել է պատերազմի թեժ օրերին, երբ արդեն հանձնված էր Հադրութը, Ջրականը /Ջաբրաիլ/, թշնամին էլ Սյունիքից 20 կիլոմետրի վրա էր։ Խայտառակ կապիտուլացիոն համաձայնագրի գաղտնի ստորագրումից, հանձնած և կորսված Հայրենիքից արցախցի մոտավոր 30 000 ընտանիք կորցրել է իր տունը, անգամ նրանց ժամանակավոր կեցության հարցերը դեռ չեն լուծվել։ Այս պարագայում դժվար թե դատախազ Բաղդասարյանն այդ նոր բնակարանը «առաջնահերթ» ստանում է այդ ընտանիքներին օգնելու համար։ Բայցև, մի կողմից հայրենասեր խաղալ, մյուս կողմից տների կոլեկցիա հավաքել, այն դեպքում, երբ իր պաշտպանած իշխանության քաղաքականության արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ ո՛չ գնալու տեղ ունեն, ո՛չ մնալու, չի լավ չի նայվում։

Հիշեցնենք, որ Գևորգ Բաղդասարյանը ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ էր։ Հայտնի սահմանադրական կարգի իբր տապալման գործը բացելու ժամանակ նա նշանակվեց մեղադրող դատախազ և ստացավ պաշտոնի բարձրացում՝ նշանակվեց Երևան քաղաքի դատախազ։ Իսկ 2020թ․օգոստոսի 24-ին նշանակվեց գլխավոր դատախազի տեղակալ՝ հայտնի քրեական գործը պաշտպանելու արդյունքում։ Մշտապես աչքի էր ընկնում հատկապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքներն անփոփոխ թողնելու, բեկանված կալանավորումները վերականգնելու, ոչ մի այլ խափանման միջոց, բացի կալանքից չկիրառելու պաշտպանությամբ։

Ակնհայտ է, որ եթե, այս պատմությունը լիներ նախկին իշխանության օրոք, փաշինյանանման գործիչներն այս ամենը կանվանեին կոռուպցիա․ ունենալով 2 բնակարան, դատախազի կինը ներկայացվում է պետական ծրագրով «առաջնահերթ» բնակարան ձեռքբերողների ցանկում։

Նշենք, որ Քաղաքաշինության կոմիտեի կողմից ծրագրին դիմած մասնակիցներին ցուցակներում առաջնահերթ ու ոչ առաջնահերթ դասակարգումը բազում բողոքների պատճառ է դարձել։ Ծրագրով առաջնային են համարվել այն մասնակիցները, որոնք սեփականություն չեն ունեցել։

Ինչպես հայտնել են Panorama.am-ի աղբյուրները, բաց աղբյուրներից հնարավոր է եղել պարզել, որ ցանկում առաջնային եղել են մարդիկ, որոնք սեփականություն ունեցել են, նաև սեփականություն չունեցողներ, որոնք համարվել են ոչ առաջնային։ Որոշ բողոքների հիման վրա առաջնահերթությունների փոփոխություններ Քաղաքաշինության կոմիտեն կատարել է։

Հետաքրքրական է, որ ծրագրին դիմած «ամենակարիքավորների» ցանկով առաջնային տեղում է  Պետական եկամուտների կոմիտեն․ դիմել է  262 աշխատակից։ Եվ սա այն դեպքում, որ ՊԵԿ աշխատակիցները համարվում են Հայաստանում ամենաբարձր վարձատրվողներից։

Ծրագրին ամենաշատ թվով դիմածների մեջ են նաև ԱԱԾ-ն (99) դատական դեպարտամենտը (78), Երևանի քաղաքապետարանը (74), ոստիկանությունը  (69)։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:48
Փաշինյանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}