Դավիթ Շահնազարյան. Ադրբեջանում կա 235 հայ ռազմագերի
«Մեր հանրության կտրական պահանջը պետք է լինի, որ ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ փոխվարչապետների, հանձնաժողովների, ընդհանրապես որևէ հանդիպում չպետք է լինի, մինչև ռազմագերիների վերադարձի հարցը չլուծվի»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում նման համոզմունք է հայտնել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը։
Նա հիմարություն է որակում պաշտպանության նախարարության այն պատասխանը, ըստ որի արցախյան վերջին պատերազմում գերիների, անհետ կորածների, զոհվածների թիվը պետական գաղտնիք է։
«Ես դիտմամբ եմ այդ կոպիտ խոսքն օգտագործում։ Իշխանությունը պարտավոր է հրապարակել անհետ կորածների, գերիների ցուցակները միասին։ Չեն հրապարակում, որովհետև թաքցնում են ամեն ինչ։ Ես հիմա պատրաստվում եմ հրապարակել իրական թվերը։ Զոհվածների թիվը տարբեր գնահատականներով վեց հազար է։ Ես հիմա կհրապարակեմ ռազմագերիների իրական թիվը, որը չգիտես ինչի ներկայացնում են որպես պետական գաղտնիք։ Ինչպես միշտ պատասխանատու եմ իմ ասածների համար ամբողջապես։ Այսօր Ադրբեջանում կա 235 ռազմագերի»,-հայտարարեց Դավիթ Շահնազարյանը։
Նրա խոսքով, գերիների թվում կան նաև քաղաքացիական անձինք։
Շահնազարյանն ավելի մանրամասնեց, ասաց, ըստ Ադրբեջանի այնտեղ պահվում է 171 ռազմագերի, և «64 ահաբեկիչ», ինչպես իրենք են ասում։
«Այս թվերը չափազանց կարևոր են։ Այս թվերը գաղտնի պահելու փոխարեն իշխանությունը պետք է ահազանգի Կարմիր Խաչ, միջազգային կազմակերպություններ։ Կրկնում եմ՝ հանցագործություն է, քանի դեռ մեկ հայազգի կա Ադրբեջանի բանտերում, ինչ-որ բանակացությունների գնալը»,-ասաց Շահնազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սեյրան Օհանյանը՝ Փաշինյանին. Դու նաև գերեվարվածների հարցը անբարո կերպով փորձեցիր մանիպուլյացնել
- Փաշինյանն ու նրա թիմակիցները սիրում են կրկնել, թե ընդդիմության հայտարարությունները խանգարում են գերիների վերադարձին․ Տիգրան Աբրահամյան
- «Նախկինում ոչ մի անգամ այսպիսի ծավալով գերիների վերադարձ տեղի չի ունեցել»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան