Թուրքիայի ՆԳ նախարարը կասկածվում է թմրանյութերի շրջանառության գլխավոր հովանավոր լինելու մեջ
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, երկրի անվտանգության բարձրագույն բյուրոկրատը, կասկածվում է նաև Թուրքիայի թմրանյութերի շրջանառության գլխավոր հովանավորը լինելու մեջ։ Այս մասին գրում է Nordic Monitor-ը։
Նշվում է, որ նախարարը համագործակցում է մի քանի մաֆիական խմբերի հետ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը կազմակերպելու համար՝ օգտագործելով պետական պաշտոնյաներին որպես իր հենակետեր և առաքիչներ:
Այս մեղադրանքները ներկայացրել է աքսորված թուրք լրագրող Սաիդ Սեֆան, որն ասում է, որ իր ունեցած փաստերը հիմնված են դատարանի թղթերի հայտարարությունների վրա: Ըստ Սեֆայի, ներքին գործերի նախարարը համագործակցում է հանցավոր կազմակերպության հետ, որը հայտնի է որպես «Hakkari» խումբ, որպեսզի գործի, վերահսկի և տիրի ներքին թմրամիջոցների ապօրինի շրջանառության ցանցին՝ սկսած ապօրինի միջոցների մուտքը երկիր արևելյան սահմանում՝ մինչև դրանց առաքում դեպի արևմտյան երկրներ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան