Բայդենը մտադիր է միջուկային ծրագրի հետ կապված ճնշում գործադրել Իրանի վրա
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է հասնել Իրանի կողմից իր միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի պայմանների կատարմանը: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակիին:
Նա նշել է, որ Բայդենը այս հարցով խորհրդակցելու է դաշնակիցների հետ:
Նախընտրական քարոզարշավի ընթացքում Բայդենը խոստացել էր Իրանի հետ միջուկային գործարքին ԱՄՆ-ին վերադարձնելու պատրաստակամությունը:
«Դա հեշտ չի լինի, բայց այո, մենք կվերադառնանք», - ասել էր Բայդենը՝ պատասխանելով գործարքին վերադառնալու մասին հարցին։
Նշենք, որ Իրանի միջուկային գործարքը բանակցվել ու կնքվել էր Օբամայի օրոք, որից հրաժարվեց ու դուրս եկավ Թրամփը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան