Կառավարությունը ԲԿ-ի կառուցման համար նախատեսված 3 մլն դոլարը ծախսել էր համաճարակի դեմ պայքարի համար
««Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրով նախատեսվում է 7,4 մլն դոլարի տրամադրում»,- կառավարության նիստում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ զեկուցելով համաձայնագրի հաստատման մասին նախագիծը:
Նա տեղեկացրեց, որ դեռևս 2013-ին Հայաստանի և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրվել է 35 մլն դոլարին համարժեք ֆինանսավորման պայմանագիր, որով նախատեսված է Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ և Վայոց ձորի մարզային հիվանդանոցի արդիականացման աշխատանքները:
Ըստ նախարարի՝ այդ միջոցով իրականացվելու են շինարարական աշխատանքներ, ձեռք կբերվեն բժշկական սարքավորումներ և կահույք։
Անահիտ Ավանեսյանի խոսքով 2020թվականի մարտին կատարված փոփոխություններով Վայոց ձորի մարզի նոր մարզային հիվանդանոցի կառուցման և հագեցման աշխատանքները հանվել էին վարկային ծրագրից՝ հաշվի առնելով նախահաշվային փաստաթղթերով նախատեսված շինարարական աշխատանքների բարձր արժեքը, ինչպես նաև փոխարժեքային տարբերության հետևանքով առաջացած ֆինանսական կորուստները:
«Նշված պատճառներով ֆինանսական միջոցները չէին բավարարի 2 ԲԿ-ների արդիականացման համար և նպատակահարմար էր համարվել այդ պահին միջոցներն ուղղել Մարտունու ԲԿ-ի արդիականացման աշխատանքներին: Վայոց ձորի նոր ԲԿ-ի կառուցման և բուժսարքավորումներով հագեցման միջոցառումը սահմանվել էր 2020-2023 թթ կառավարության միջոցառումների ծրագրով»,-հայտնեց նախարարը:
Անահիտ Ավանեսյանի խոսքով, Մարտունու ԲԿ-ի կառուցման համար նախատեսված 3 մլն դոլարը ուղղվել է կորոնավիրուսի դեմ պայքարին և հիմա անհրաժեշտ է լրացնել այդ գումարը:
Հայտնելով, որ Մարտունու ԲԿ-ն ինտենսիվ կառուցման փուլում է, իսկ Վայոց Ձորի ԲԿ-ի կառուցումը շուտով կսկսվի՝ նախարարը նկատեց, որ երկու տեղում էլ նախկին ԲԿ-ները գտնվում են ոչ բարվոք վիճակում:
Նա հավաստիացրեց, որ Մարտունու ԲԿ-ի կառուցումը կավարտվի 2022 թվականի սկզբին:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը մերժեց չքննարկվող հարցը քննարկվող դարձնելու նախարարի առաջարկը
- Կառավարությունը Հովհաննես Հարությունյանին այսօր կնշնակի Շիրակի մարզպետ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա