Այո՛, այս ծավալով գերիների վերադարձ չի եղել. իմքայլական պատգամավոր
Իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հաստատում է Նիկոլ Փաշինյանի այն կարծիքը, որ երբեք այն քանակով գերիներ չեն վերադարձել Հայաստան, որքան նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո։
«Այո՛, այս ծավալով գերիների վերադարձ չի եղել, եթե հաշվի առնենք ընդդիմության շեշտադրումները, թե իշխանությունները ոչինչ չեն անում գերիների վերադարձի համար»,- խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց պատգամավորը։
Նրա խոսքով, եթե անդրադարձ է կատարվում նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության ութերոր կետին, ապա, ըստ պատգամավորի, այդ կետը գործարկելու համար իշխանությունները որևէ ջանք չեն խնայում։
«Ցավոք սրտի, մենք Ադրբեջանի կողմից տեսնում ենք քաղաքական որոշ օրակարգերի առաջ մղում, ինչն էլ ձգձգում է գերեվարված անձանց վերադարձը։ Ինչ վերաբերում է գործընթացների շարունակական լինելուն, ապա մենք ունենք մեխանիզմներ, որոնց մասին չի բարձրաձայնվում։ Շարունակական գործընթացներ են գնում։ Մենք դիմում ենք միջազգային կառույցներին հստակ շեշտադրում ենք, որ Ադրբեջանը պատերազմական գործողություններից հետո պետք է առանց քննարկման վերադարձներ գերեվարված անձանց, սակայն դա ձգձգվում է»,- նկատեց նա։
Միևնույն ժամանակ, պատգամավորը վստահեցրեց, հայ գերիները վերադառնալու են, սակայն թե երբ, չնշեց։
Հարակից հրապարակումներ`
- Այս իշխանության գերնպատակն է՝ ամեն գնով արդարացնել պատերազմական գործողությունների ծավալումը, մեր արձանագրած կորուստները
- «Նախկինում ոչ մի անգամ այսպիսի ծավալով գերիների վերադարձ տեղի չի ունեցել»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան