Նավալնիի ձերբակալության որոշումը բողոքարկվել է
Պաշտպանական կողմը բողոքարկել է Ալեքսեյ Նավալնիի 30 օրվա կալանքի մասին որոշումը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչլով վերջինիս պաշտպան Վադիմ Կոբզևի խոսքը։
«Մենք բողոք ենք ներկայացրել Խալկիի դատարանի կողմից Նավալնիի ձերբակալման դեմ։ Բողոքը կքննի Մոսկվայի շրջանային դատարանը: Կարանտինային միջոցառումների հետ կապված՝ մենք փոստով բողոք ենք ուղարկել՝ էլեկտրոնային ստորագրության ուղեկցությամբ։ Բողոքում պաշտպանական կողմը խնդրում է ազատել Նավալնիին և անօրինական հայտարարել նրա կալանքը»,- ասել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել է Մոսկվայի Շերեմետևո օդանավակայան ժամանելուն պես: Նավալնին ամիսներ շարունակ բուժվում էր Գերմանիայում թունավորման փորձից հետո, որում նա մեղադրում է Ռուսաստանի իշխանություններին:
Ոստիկանությունն անձնագրային հսկողություն անցնելուց հետո բերման է ենթարկել Կրեմլի 44-ամյա քննադատին: Նավալնիի փաստաբանին, որը ճանապարհորդում էր նրա հետ, թույլ չեն տվել ուղեկցել նրան: Ռուսաստանի քրեակատարողական դաշնային ծառայությունը հաստատել է նրա ձերբակալությունը:
Նշվում է, որ Նավալնին որոշել էր վերադառնալ Ռուսաստան, չնայած նրան, որ իշխանությունները հայտարարել էին նրան ձերբակալելու մասին: Ոստիկանությունը բերման է ենթարկել բազմաթիվ մարդկանց, ովքեր սպասում էին Նավալնիի Վնուկովո օդակայան ժամանելուն, սակայն վերջին պահին «Պոբեդա» ավիաընկերության թռիչքը ուղղորդվել է դեպի Շերեմետևո:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա