«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի արդյունքները
2021 թ. հունվարի 9-20-ը տեղի է ունեցել «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնը՝ առցանց ձևաչափով, նվիրված Արցախի և Հայաստանի բոլոր երեխաներին, որպես նոր Հույսի և Խաղաղության առհավատչյա: Հետպատերազմյան իրավաճակի և համավարակի պայմաններում 16-րդ «Ռոլան» ՄՖՄՓ-ն դարձել է իրականացված առաջին լայնածավալ մշակութային իրադարձությունը:
Փառատոնի շրջանակներում տեղի են ունեցել ֆիլմերի առցանց պրեմիերաներ, հատուկ ցուցադրություններ, վեբինարներ, ցուցահանդես-մրցույթներ:
Փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ շուրջ 29 երկրից ստացված 180 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել են 62 ֆիլմ 15 երկրից, որոնցից ցուցադրվել են 46 ֆիլմ, 15 երկրից:
16-րդ «Ռոլան» փառատոնի շրջանակներում ներկայացված մրցութային և ոչ մրցութային անվանակարգերերի հաղթողներն են՝
1. «Լավագույն Ռուսական ֆիլմ» անվանակարգը: «Լավագույն Ռուսական ֆիլմ» անվանակարգում ներկայացված էին 13 ֆիլմեր՝ որոնցից հաղթող է ճանաչվել «Աշխարհի ժամանակակից պատմությունները. մուկն ու կատուն» անիմացիոն ֆիլմը (ռեժիսոր՝ Նատալյա Չեռնիշևա, Ռուսաստան)
2. «Լավագույն Ֆրանկոֆոն ֆիլմ» անվանակարգը (ժյուրի՝ Հայաստանում Ֆրանսիական համալսրանի ուսանողներ): «Լավագույն Ֆրանկոֆոն ֆիլմ» անվանակարգում ներկայացված էին 6 ֆիլմեր, որոնցից լավագույն խաղարկային ֆիլմ է ճանաչվել «Անգելի վիշտը» ֆիլմը (ռեժիսոր՝ Ֆրանսուա Զաիդի, Ֆրանսիա), լավագույն անիմացիոն ֆիլմ՝ «O28» -ը (ռեժիսորներ՝ Օտալիա Կոսսե, Ջեոֆրի Կոլլին, Լուիս Գրարդել, Անտուան Մարչանդ, Ռոբին Մերլե, Ֆաբիան Մեյրան, Ֆրանսիա ):
3. «Լավագույն Վիշեգրադի ֆիլմ» նոր անվանակարգը (ժյուրի՝ Գավառի մանկատան սաներ): «Լավագույն Վիշեգրադի ֆիլմ» անվանակարգում ներկայացված էին 9 ֆիլմ, հաղթող է ճանաչվել «Եռակի փորձանք» ֆիլմը (ռեժիսոր` Մարթա Կարվովսկա, Լեհաստան):
4. «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգը (ժյուրի՝ Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանի ուսանողներ): «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում ներկայացված էր 6 ֆիլմ, հաղթող է ճանաչվել «Ջեքի և Ուպյեն» ֆիլմը (ռեժիսոր՝ Աննեմարի Վան դե Մոնդ, Նիդերլանդներ)։
5. «Լավագույն Անիմացիոն ֆիլմ» լիամետրաժ/կարճամետրաժ ավանակարգը (ժյուրի՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներ): «Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում ներկայացված էր 3 ֆիլմ, լավագույնն է ճանաչվել «Ուրֆին Ջյուսը վերադառնում է» ֆիլմը (ռեժիսոր՝ Ֆյոդր Դմիտրիև, Ռուսաստան): «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում ներկայացված էր 9 ֆիլմ, լավագույնն է ճանաչվել «Դուստրը» ֆիլմը (ռեժիսոր՝ Դարյա Կասչևա, Չեխիա):
6. «Լավագույն Խաղարկային ֆիլմ» լիամետրաժ/կարճամետրաժ անվանակարգը՝ (ժյուրի՝ «Այբ» դպրոցի աշակերտներ): «Լավագույն լիամետրաժ խաղարկային ֆիլմ» անվանակարգում ներկայացված էր 6 ֆիլմ, լավագույնն է ճանաչվել «Տգեղ երեխաների ակումբը» ֆիլմը (ռեժիսոր՝ Ջոնաթան Էլբերս, Նիդերլանդներ): «Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ» անվանակարգում ներկայացված էր 7 ֆիլմ, հաղթող է ճանաչվել «Բոյե» ֆիլմը (ռեժիսորներ՝ Անդրեաս Կորդես, Ռոբերտ Քյոհլեր, Գերմանիա):
7. «Գրան Պրի» մրցանակը: «Գրան Պրի» մրցանակին է արժանացել «Իմ փոքրիկ քույրիկը» ֆիլմը (ռեժիսոր՝ Ալեքսանդր Գալիբին, Ռուսաստան):
Փառատոնի ընթացքում անցկացվել են՝
Վեբինարներ
1) Պավել Բեդնարիկ (Չեխիա)- «Չեխական կինեմատոգրաֆի դերը համաշխարհային կինոյի կոնտեքստում»
2) Միխայիլ Տումելյա (Բելառուս)- «Ինչպես է ստեղծվել անիմացիան»
3) Նատալյա Չերնիշևա (Ուկրաինա)- «Ժամանակակից մուլտիպլիկացիայի առանձնահատկությունները»
4) Թոմաշ Նիթթել (Լեհաստան)- «Ինչպես ֆիլմի վերնագիր ընտրել»
5) Նանդոր Գրոշչ (Հունգարիա) - «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների ստեղծած «Քուչա» անիմացիոն ֆիլմաշարի քննարկում»
Ցուցահանդես-մրցույթներ (օնլայն)՝
I. «Միասին կհաղթահարենք COVID-19-ը» (Հայաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա, Ուկրաինա, Վրաստան)
Հաղթողներ՝
1. Գրան Պրի- Սառա Լյուդվիկովա(Չեխիա)
2. Լավագույն աշխատանք (Հայաստան)-Էվելինա Ալեքսանյան
3. Լավագույն աշխատանք (Չեխիա)-Յան Բերգեր
4. Լավագույն աշխատանք (Սլովակիա)-Կարին Կոմպանիկովա
5. Լավագույն աշխատանք (Հունգարիա)-Կաուալաշ Ցիութիա
6. Լավագույն աշխատանք (Ուկրաինա)-Պոլինա Ժիտնիկ
7. Լավագույն աշխատանք (Վրաստան)-Գուգա Բոցվաձե
II. «Վիշեգրադի երկրները երեխաների աչքերով» (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա)
Հաղթողներ՝
1. Գրան Պրի-Կարինե Արշակունի, (Հայաստան)
2. Լավագույն աշխատանք (Ուկրաինա)-Վերոնիկա Դարագան
3. Լավագույն աշխատանք (Վրաստան)-Անա Զոիձե
4. Լավագույն աշխատանք (Հայաստան)-Հերմինե Պողոսյան
5. Հատուկ մրցանակ (Հայաստան)- Աննա Ստեփանյան
6. Հատուկ մրցանակ (Հայաստան)- Նարե Ամիրյան
2021 թ.-ի հունվարի 12-16-րդ «Ռոլան» ՄՖՄՓ-ի շրջանակներում Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության Ազգային Կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում տեղի է ունեցել նշված ցուցահանդես-մրցույթներում ներկայացված հայ երեխաների լավագույն աշխատանքների (օֆլայն) ցուցադրության բացումը: Ցուցադրությունը կշարունակվի մինչև հունվարի 30-ը Վանաձորի (Լոռու մարզ) Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության Ազգային կենտրոնում, հնարավորություն ընձեռելով հանրությանը ծանոթանալու երեխաների ստեղծագործություններին:
16-րդ «Ռոլան» փառատոնի աջակիցներն են՝ Վիշեգրադ միջազգային հիմնադրամը, Երևանում Գիտության և Մշակույթի Ռուսական կենտրոնը, ՀՀ-ում Ֆրանսիայի Դեսպանությունը, Երևանում Գյոթե կենտրոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները