ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ին
ՎՏԲ-Հայաստան Բանկը «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի հետ սկսել է համագործակցել 2020թ. դեկտեմբերից՝ ագրովերամշակման ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվող վարկերի տոկոսների սուբսիդավորման պետական ծրագրի շրջանակներում՝ ֆինանսավորելով ընկերությանն արտադրական հումք գնելու նպատակով: Բացի վարկային պրոդուկներից ընկերությունն օգտվում է նաև Բանկի hաշվարկադրամարկղային սպասարկման ծառայություններից: Այս մասին հայտնում են Բանկի մամուլի ծառայությունից:
«Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ն եզակի է իր արտադրությամբ Հայաստանում, որը ֆրանսիական տեխնոլոգիայով արտադրում է շամպայն-գինիների ամբողջ տեսականին՝ ներառյալ դասական և կոլեկցիոն տեսակներ: Գործարանը հագեցած է արտադրության ժամանակակից տեխնոլոգիայով, որակի վերահսկման լաբորատորիայով և բարձրակարգ մասնագետներով։ Արտադրվող ամբողջ տեսականին սերտիֆիկացված է՝ անհրաժեշտ բոլոր ստանդարտների պահպանմամբ: Բացի շամպայն-գինիներից գործարանն ունի նաև գինու-օղու և 3-10 տարվա հնեցմամբ կոնյակների արտադրություն։
Ներկայումս գործարանը հանդիսանում է ալկոհոլային խմիչքներ արտադրող առաջատար ընկերություններից մեկը Հայաստանում։ Արտադրանքն արտահանվում է Ռուսաստան, Լիտվա, Լատվիա, Ֆրանսիա և Չինաստան:
ՎՏԲ-Հայաստան Բանկն ակտիվորեն օժանդանում է Հայաստանում գյուղատնտեսության վերամշակմամբ զբաղվող ոլորտների զարգացմանը՝ ֆինանսավորելով հիմնական և շրջանառու միջոցներում ներդրումները՝ զարգացման զգալի ներուժ ունեցող ոլորտներում:
ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային պրոդուկտները նախատեսված են բիզնեսի զարգացման տարբեր փուլերում ձեռնարկատերերի խնդիրների լուծման համար: Միջին բիզնեսի վարկավորումը ենթադրում է ֆինանսավորում՝ տարբեր վարկային պրոդուկտների և ֆինանսական գործիքների միջոցով՝ տարբեր ժամկետների և նպատակների համար, ինչպիսիք են ներդրումները բիզնեսում, հիմնական և շրջանառու միջոցների ձեռքբերումը, վարկերի վերաֆինանսավորումն այլ ֆինանսական կազմակերպություններում՝ կախված բիզնեսի ոլորտից և առանձնահատկություններից: Վարկի տրամադրման նպատակ է հանդիսանում առևտրային գործարքների, կարճաժամկետ ներդրումների ֆինանսավորումը, սարքավորումների, հումքի գնումը, շրջանառու միջոցների համալրումը, վարկային պարտավորությունների մարումը;
Փոխշահավետ համագործակցության նպատակով՝ յուրաքանչյուր հաճախորդի համար կիրառվում է անհատական մոտեցում՝ հաշվի առնելով բիզնեսի գործունեության տեսակի առանձնահատկությունները:
ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր և միջին բիզնեսի վարկավորման պրոդուկտների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ԶԼՄ-ներում հիշատակումների թվով դարձել է առաջատար
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Տոյոտա Երևան» ընկերությանը
- Առաջիկայում մենք նախատեսում ենք բիոմետրիայի վրա հիմնված նույնականացման ներդրումը. ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն
- ՎՏԲ-Հայաստան Բանկի տոնական օրերի աշխատանքային գրաֆիկը և հեռահար սպասարկման ծառայությունների հնարավորությունները
- ՎՏԲ-Հայաստան Բանկն ապառիկ գնումներ կատարելու հնարավորություն կտա Ամանորի նախօրեին
- ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa վճարահաշվարկային համակարգի կողմից արժանացել է «Քարտային չեմպիոն» մրցանակի
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինը Հայաստանում անցում է կատարում վարկային գործարքների շրջանակներում հաճախորդների սպասարկման ոչ թղթային տեխնոլոգիայի
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջին անգամ Հայաստանում առաջարկում է հաճախորդներին նոր հնարավորություն՝ ստանալ իրենց քաղվածքները Բանկի կայքի միջոցով
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինը Հայաստանում թողարկում է նոր վճարային քարտեր երեխաների և պատանիների համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է ավտովարկավորման կենտրոն Հայաստանի կենտրոնական ավտոշուկայի տարածքում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին