ՄՕԿ-ի ղեկավարը բացառել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի հետաձգումը կամ չեղարկումը
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ ՄՕԿ-ը չի քննարկում Տոկիոյի 2021 թվականի օլիմպիական խաղերը հետաձգելու կամ չեղյալ հայտարարելու հարցը:
«Ներկայումս հիմք չկա ենթադրելու, որ Օլիմպիական խաղերը չեն մեկնարկի հուլիսի 23-ին Տոկիոյի Օլիմպիական մարզադաշտում: Հենց այդ պատճառով չկա պահուստային ծրագիր, և այդ պատճառով մենք վճռական ենք անցկացնել անվտանգ և հաջող խաղեր», - մեջբերում է Բախի խոսքը ՏԱՍՍ-ը:
Միաժամանակ, ՄՕԿ-ի ղեկավարը շեշտել է, որ խաղերի կազմակերպման ժամանակ հանձնաժողովի հիմնական գերակայությունը մնում է մասնակիցների անվտանգությունը:
News.ru-ի հաղորդմամբ, Բախը նշել է, որ կոմիտեն հնարավոր է համարում հանդիսատեսի թույլատրելի քանակը կրճատելու հնարավորությունը: Նա նաև ավելացրել է, որ Պեկինի 2022-ի
ձմեռային օլիմպիական խաղերը նույնպես պետք է տեղի ունենան ինչպես նախատեսված էր:
Տոկիոյի Օլիմպիական խաղերը պետք է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով խաղերը հետաձգվել են 2021 թվական: ՄՕԿ-ի ծրագրերի համաձայն, Տոկիոյի օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Միևնույն ժամանակ, խաղերի համար պահպանվել է «Տոկիո 2020» անվանումը:
Հարակից հրապարակումներ`
- Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի անցկացումը հպարտություն կլինի ճապոնացիների համար․ Թոմաս Բախ
- Լոնդոնում կվերսկսվի Տոկիոյի օլիմպիական խաղերի բռնցքամարտի Եվրոպայի ընտրական վարկանիշային մրցաշարը
- Տոկիոյի մարզադաշտում փորձարկվել են COVID-19-ի հակաքայլերը
- Տոկիոյի օլիմպիական խաղերի ջահը ութամսյա շրջագայություն է սկսել
- Տոկիոյի օլիմպիական խաղերը տեղի կունենան՝ անկախ կորոնավիրուսից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները