Անհետ կորածներին գտնելու խնդրանքով ՌԴ խաղաղապահներին դիմել է ավելի քան 2300 մարդ
Ստեփանակերտում շարունակում է աշխատել ընդունելությունների կենտրոնը, որտեղ կազմակերպվել են թեժ գծի աշխատանքները ՝ արցախյան հակամարտության անհետ կորած մասնակիցների մասին տեղեկատվություն հավաքելու համար: Նրանց որոնումներն իրականացնում է ռուսական խաղաղապահ զորակազմը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Ըստ հրապարակված հաղորդագրության՝ բոլոր հարցումները գրանցվում են և մուտքագրվում տվյալների բազա և փոխանցվում որոնման համատեղ խմբերին:
Ընդհանուր առմամբ, ավելի քան 2320 մարդ դիմել է ընդունարան օգնության համար, այդ թվում` 575-ը զանգահարելով թեժ գծին:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահներն ապահովում են տրանսպորտային կապերի անվտանգությունը և բնակիչների վերադարձը Արցախ․ ՌԴ ՊՆ
- ՌԴ ՊՆ սակրավորները սկսել են ականազերծել Մարտակերտի մատույցները
- ՌԴ ՊՆ դաշտային հիվանդանոցներում բժշկական օգնություն են ստացել Արցախի 1200 բնակիչ