
Փաստաբան. Ռուբեն Հայրապետյանի հետախուզումը վաղուց դադարեցված է…
Փաստաբան Ամրամ Մակինյանը, անդրադառնալով Քննչական կոմիտեի կողմից այսօր տարածած հաղորդագրությանը, գրում է.
«Ստիպված եմ անդրադառնալ մամուլում տարածվող հերթական ապատեղեկատվությանը… և 1000 երրորդ անգամ ասել՝ դադարեք Ռուբեն Հայրապետյանի անունն օգտագործելով top news և դիտելիություն ապահովել,
Ռուբեն Հայրապետյանի գտնվելու կոնկրետ վայրը մշտապես ՀՀ իրավապահ բոլոր մարմիններին հայտնի է եղել, իսկ նրա հետախուզումը վաղուց դադարեցված է…
Վերջում չմոռանամ նշել՝ հետևեք միայն պաշտոնական հաղորդագրություններին…»։