ԱՄՆ-ը պատրաստվում է միանալ կորոնավիրուսի դեմ միջազգային պայքարին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է, որ աշխարհը կանգնած է կովիդ հիվանդության դեմ պատվաստանյութը բաշխելու հարցում «բարոյական աղետալի իրավիճակի» առջև: Ինչպես կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսն է ասում, ամենաաղքատ երկրներից մեկին տրամադրվել է պատվաստանյութի միայն 25 չափաբաժին:
«Ոչ թե 25 միլիոն, կամ 25 հազար, այլ պարզապես 25»,- ասել է նա:
Նրա խոսքերով, արդար չէ, որ երիտասարդ, առողջ անձինք պատվաստումներ են ստանում հարուստ երկրներում, երբ ծերերն ու հիվանդները դրանից զրկված են աղքատ պետություններում: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Այստեղ միայն հարուստ-աղքատ հարաբերություններում անարդարության խնդիրը չէ: Մյուս խնդիրն այն է, որ առանց միաժամանակյա պատվաստումներ ապահովելու, անհնար կլինի վերացնել համաշխարհային համավարակը: Համավարակ, որով վարակվածների թիվը մոտենում է 100 միլիոնի:
Եթե մի շարք երկրներում դեռևս դեկտեմբեր ամսից սկսել են զանգվածային պատվաստումներ, Աֆրիկայում ամիսներ են պահանջվելու առաջին պատվաստումներն ապահովելու համար:
Օրինակներից է Նիգերիան, որտեղ կա 113 հազար վարակակիր, և որտեղ գրանցվել է մահացության 1450 դեպք: Այստեղ վարակը վերջին շաբաթներին տարածվում է մեծ արագությամբ, և պարզ չէ, թե ևս քանի մարդ կմահանա առանց հարուստ երկրների ուշադրության, ասում են բժիշկները:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ը նորից անդամակցելու է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, և երկրի գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչիին գործուղում է այնտեղ, որտեղ այս շաբաթ մշակելու են կովիդի դեմ միջազգային պայքարի մասին ծրագիր:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան