ԱՆ-ն կբողոքարկի Ամատունի Վիրաբյանին՝ Ազգային արխիվի տնօրենի պաշտոնում վերականգնելու դատարանի որոշումը
Արդարադատության նախարարությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի դեմ, որով բավարարվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի ներկայացրած հայցը: Այս մասին տեղեկացնում է արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի հայցը՝ անվավեր ճանաչել նրան պաշտոնից ազատելու ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ 2020 թ. սեպտեմբերի 7-ի հրամանը, վերականգնել նախկին աշխատանքի, բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը: Վճիռը կայացրել է դատավոր Լիզա Գրիգորյանը։
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:
Panorama.am-ի հետ զրույցում Ամատունի Վիրաբյանն ասել էր, որ ի սկզբանե գիտեր՝ բավարարվելու է իր հայցը, քանի որ իրեն ազատել են պաշտոնից առանց որևէ պատճառի: Նա նաև նշել էր, որ դեռ չգիտի՝ կվերադառնա Ազգային արխիվի տնօրենի պաշտոնին, թե ոչ. «Ինձ համար ավելի շատ բարոյական խնդիր էր, դատարանի վճիռ էր պետք, որ նախարարի հրամանն անհիմն է»:
Հարակից հրապարակումներ`
- Ամատունի Վիրաբյան. Ինձ ավելի շատ դատարանի վճիռ էր պետք, որ արդարադատության նախարարի հրամանն անհիմն է
- Արդարադատության նախարարի որոշումը կվիճարկենք դատարանում. Ամատունի Վիրաբյանի փաստաբան
- Ամատունի Վիրաբյանն ազատվել է աշխատանքից