Արցախում հայտնաբերվել են երեք քաղաքացիական անձանց և մեկ զինծառայողի աճյուններ
Արցախում նախօրեին որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 4 աճյուն, որոնցից երեքը քաղաքացիական անձինք են։
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը Panorama.am-ին հայտնեց, որ քաղաքացիական անձանցից մեկը Հադրութի Դրախտիկ գյուղից Մարինե Հայրապետյանն է, մյուս երկուսը Հադրութի Ազոխ գյուղի բնակիչներ Սերժիկ Ավագյանն ու Յուրիկ Առուշանյանը։ Նրանց դիերը գտել են իրենց տների այգիներում:
Հ. Թադևոսյանն ասաց, որ նրանց մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարազատները ճանաչել են հագուստներից, անձնական իրերից:
Նա տեղեկացրեց, որ զինծառայողի աճյունն էլ հայտնաբերվել է Ջաբրայիլից։ Նրա ինքնությունը դեռ հայտնի չէ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախնական տեղեկություններով եղել է կամավորական ջոկատից:
Հ. Թադևոսյանն ասաց, որ այսօր մեկական ջոկատ որոնողական աշխատանքներ է իրականացնում Ֆիզուլիի և Որոտանի շրջաններում, երկու ջոկատ Բերձորից դեպի հարավ՝ Իշխանաձոր և Այգեհովիտ ուղղություններում։
Պատերազմի ավարտից՝ նոյեմբերի 13-ից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր 1251 զոհվածի աճյուն:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնողական աշխատանքները վերսկսվել են
- Ադրբեջանական կողմը թույլ չի տվել Արցախում այսօր որոնողական աշխատանքներ իրականացնել
- Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս երեք աճյուն
- Շուշի Ալիևների այցի պատճառով ընդհատված որոնողական աշխատանքներն այսօր վերսկսել են
- Արցախում այսօր ևս որոնողական աշխատանքներ չեն կատարվի
- Ադրբեջանական կողմի պահանջով այսօր Արցախում որոնողական աշխատանքներ չեն իրականացվի
- Արցախում երեկվա որոնողական աշխատանքների ընթացքում աճյուն չի հայտնաբերվել. Արցախի ԱԻՊԾ
- ԱԻՊԾ. Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութում և Ֆիզուլիում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան