ԱԺ-ն քննարկում է Գագիկ Ջհանգիրյանին՝ որպես ԲԴԽ անդամ ընտրելու հարցը
Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը։ Քննարկվում է ԲԴԽ անդամի ընտրության հարցը։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը որպես ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Գագիկ Ջհանգիրյանին։
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ներկայացրեց ԲԴԽ անդամի թեկնածուի կենսագրությունը։
Ծնվել է 1955թ. ապրիլի 16-ին Արարատում:
1977թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավագետ է, իրավաբանական գիտությունների թեկնածու:
1970-1973թթ. «Բարձրշինտրեստ» 6-րդ շինվարչությունում աշխատել է գիշերապահ:
1977-1990թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի լաբորանտ, կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող։
1990-1997թթ.` ՀՀ արդարադատության նախարարության դատական մարմինների վարչության պետ, նախարարի առաջին տեղակալ:
1997-2006թթ. եղել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, 2006-2008թթ.` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքից: 06.05.2012-13.04.2013թթ.՝ անկուսակցական:
13.04.2013թ.՝ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Հիշեցնենք, որ Գագիկ Ջհանգիրյանի՝ որպես ԲԴԽ անդամիկ թեկնածու առաջադրման հարցը բավականին մեծ քննադատությունների արժանացավ, ընդդիմադիրներից ոմանք նշեցին, որ այս ձևով իշխանությունները փորձում են իրենց ազդեցությունն ունենալ դատական համակարգի վրա։
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը նշել էր, որ Գագիկ Ջհանգիրյանի տարիքը թույլ չի տալիս նրան՝ լինել ԲԴԽ անդամ։
Ընդդիմադիր խմբակցություններից ԼՀԿ-ն էլ հայտնել էր, որ դեռևս որևէ որոշում չունի՝ կապված Գագիկ Ջհանգիրյանի ընտրության հետ։
Ինքը՝ Ջհանգիրյանը, հայտնել էր, որ մյուս ընդդիմադիր ուժի՝ ԲՀԿ-ի հետ հանդիպում դեռ չի եղել, թեև ինքը առաջարկել և ասել է, որ ցանկացած պահի պատրաստ է հանդիպել։
Հարակից հրապարակումներ`
- «Իմ քայլը» ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Գագիկ Ջհանգիրյանին և Դավիթ Խաչատուրյանին
- «Հրապարակ». Գագիկ Ջհանգիրյանի ԲԴԽ անդամ ընտրվելու հարցը չի ընդգրկվել ԱԺ քառօրյայի օրակարգում. Որն է պատճառը
- Մեր բոլոր հարցերին հիմնականում Ջհանգիրյանը տվել է սպառիչ և անկեղծ պատասխաններ. Սամսոնյան
- Ջհանգիրյան. ԲԴԽ-ում աշխատանքի անցնելու համար պետք է մեծամասնության կողմից առաջադրվեի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին