Դատական օրենսգիրքը մեր երկրում հաստատել է դատարանների նախարարություն, բուրգ, որը մինչ օրս գործում է. Ջհանգիրյան
«Ցանկանում եմ իմ գոհունակությունը հայտնել բոլոր երեք՝ «Լուսավոր Հայաստանին», «Բարգավաճ Հայաստանին» և «Իմ քայլը» խմբակցություններին, որտեղ իմ թեկնածության քննարկումներն անցել են շատ բարեկամական, ջերմ, մասնագիտական շիտակ խոսակցության պայմաններում»,- Աժ արտահերթ նիստում հայտարարեց բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը և շեշտեց, որ այդ հանդիպումներում իրեն տվել են հաճելի և ոչ հաճելի հարցեր:
ԲԴԽ թեկնածուն այդ քննարկումները համարեց շատ արդյունավետ:
Նկատելով, որ ԲԴԽ-ի հիմնական սահմանադրական խնդիրը դատավորների և դատարանների անկախությունն է՝ բանախոսը նկատեց, որ այդ անկախությունը երաշխավորող մարմինը նախևառաջ պետք է լինի անկախ, որպեսզի կարողանա երաշխավորել թե՛ դատարանների, թե՛ դատավորների անկախությունը:
Ջհանգիրյանը նկատեց, որ ԲԴԽ դատավորները Վճռաբեկ դատարանի դատավորների աշխատավարձի դրույքաչափով են աշխատավարձ ստանում, ինչը բարձր վարձատրություն է և անկախությանը նպաստող գործոն:
Նրա խոսքով, ԲԴԽ-ն չի գլխավորում ՀՀ նախագահը, կամ գործադիր իշխանության որևէ ներկայացուցիչ, որը նույնպես անկախության հավելյալ երաշխիք է: Թեկնածուն եզրակացրեց, որ ԲԴԽ մարմնի անկախության սահմանադրական և օրենսդրական երաշխիքները բավարար են անկախ գործունեության համար:
Անդրադառնալով մյուս ատյանների դատավորների անկախության խնդրին՝ Ջհանգիրյանը նկատեց, որ անկախ լինելը պետական կամ քաղաքական սուբյեկտներից անկախությունը չէ միայն, այլ պետք է քրեական տարրերից, ֆինանսական մեծ կարողություններ ունեցող սուբյեկտներից, ընդդիմադիր և իշխանական ուժերից ու այլ կլաններից էլ անկախ լինեն:
«2007 թվականին ընդունված Դատական օրենսգիրքը, ըստ էության, մեր երկրում հաստատել է դատարանների նախարարություն, դատարանների բուրգ՝ վերից վար խիստ ենթակայությամբ, և բուգի գլխին նստած պաշտոնատար անձը, անկախ նրա հատկանիշներից, կարողանում է ստորադաս բոլոր դատարաններին և դատավորներին պարտադրել ցանկալի որոշում»,- հայտարարեց ԲԴԽ թեկնածուն և պնդեց, որ այդ բուրգը ինչ-ինչ բարեփոխումներով մինչև օրս գործոմ է:
Նրա համոզմամբ՝ ԱԺ-ի խնդիրն է դատական բոլոր ատյաններին ազատել վերադաս ատյանների, նաև Բարձրագույն դատական խորհրդի ազդեցությունից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին