Հարևանությամբ այնպիսի տներ կան, որոնց համեմատ մեր տունը գոմի է նման. Ջհանգիրյան
«Ձեր դղյակի և բիզնեսների մասով տեղեկություններ են շրջանառվում, կխնդրեմ մեկնաբանեք՝ ինչպես եք այդ ամենը ձեռք բերել»,- ԱԺ արտահերթ նիստում նման հարց հնչեցրեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ դիմելով ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանին։
Պատասխանելով հարցին՝ ԲԴԽ անդամի թեկնածուն նախ ասաց, որ այդ բնակարանը կառուցել են՝ Բաղրամյան փողոցի հարևանությամբ 1989-90 թթ. ընթացքում կառուցված իրենց եռահարկ սեփական տունը վաճառելուց հետո։
«Հիմա ես կարող եմ այդ հարցին այսքան պատասխանել։ Եթե հետաքրքրում է, կարող եմ ասել, թե ինչ միջոոցներով ենք 1989 թվականին Բաղրամյան փողոցի հարևանությամբ տուն կառուցել։ Ես չորս սենյականոց բնակարան եմ ստացել Դավիթաշենի չորրորդ թաղամասի 21 շենքում։ Դա վաճառել եմ թիֆլիսահայ մի ընտանիքի։ Այդ փողերով մենք քանդել ենք մեր հին սեփական տունը և նույն տեղում կառուցել ենք այդ բնակարանը։ Ես աշխատանքի եմ անցել 1990 թվականի դեկտեմբերին՝ որպես Արդարադատության նախարարության դատական մարմինների վարչության պետ՝ արդեն կառուցած ունենալով այդ տունը»,- նշեց նա։
Ապա, Գագիկ Ջհանգիրյանը հավելեց, որ իր տունը Մոնումենտում չի գտնվում, և դղյակ չէ, ինչպես ասում են։
«Հարևանությամբ այնպիսի տներ կան, որոնց համեմատ մեր տունը գոմի է նման։ Բայց ասեմ Ձեզ, այն ժամանակ էլ, երբ այդ հողը ինձ է տրվել, այդտեղ աղբանոց է եղել»,- տեղեկացրեց նա։
Թագուհի Թովմասյանը նաև երկրորդ հարցը հնչեցրեց. «Տեղեկություններ կան, որ Ձեր ընտրվելու դեպքում ԲԴԽ անդամները մտադրություն ունեն Ձեր լեգիտիմության հարցը քննարկել։ Ի՞նչ կարող է լինել այդ դեպքում»։
Ի պատասխան՝ Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ բոլորը ազատ են։
«Եթե ես նշանակվեմ, նշանակվելու եմ ԱԺ որոշմամբ։ Իրենք էլ կարող են դիմել քաղաքական ուժերին, որոնք այդ որոշումը ՍԴ-ում վիճարկելու իրավունք ունեն։ Թող դիմեն, խնդիր չեմ տեսնում»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Դատական օրենսգիրքը մեր երկրում հաստատել է դատարանների նախարարություն, բուրգ, որը մինչ օրս գործում է. Ջհանգիրյան
- ԼՀԿ-ն բոյկոտեց ԱԺ նիստը, քանի որ իշխանականները «կամք չունեցող» անձինք են և շարժվում են մեկ հոգու կամքով
- ԱԺ-ն քննարկում է Գագիկ Ջհանգիրյանին՝ որպես ԲԴԽ անդամ ընտրելու հարցը
- «Իմ քայլը» ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Գագիկ Ջհանգիրյանին և Դավիթ Խաչատուրյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին