50 հազարից ավելի արցախցի արդեն վերադարձել է հայրենիք
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Արցախում տեղակայված խաղաղապահներն ամեն օր ուղեկցում են տեղի բնակիչների և փախստականների շարասյուները:
Ըստ հաղորդագրության՝ Արցախի տարածքում ավելանում է այն հանրային նշանակության ճանապարհների երկարությունը, որոնցով երթևեկությունն անվտանգ է: Ռուսական խաղաղապահ զորախմբի զինվորներն ապահովում են փախստականների վերադարձը իրենց տները:
Նախորդ օրը ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 87 փախստական:
Ընդհանուր թվով 50 390 փախստական արդեն վերադարձել են Արցախ՝ իրենց մշտական բնակության վայրեր:
Նշվում է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
27 կետակետերում իրականացվում է իրավիճակի շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ՊՆ. Հայաստանից Արցախ է վերադարձել մոտ 50,000 մարդ
- Շուրջ 48,700 հայրենազրկված արցախցիներ, ըստ ՌԴ ՊՆ-ի տեղափոխվել են Ստեփանակերտ
- ՌԴ ՊՆ. Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել ևս 130 փախստական
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան