Ակցիա ԱԺ դիմաց. Մենք այստեղ ենք՝ ստեղծելու ամոթի միջանց, որով պետք է անցնեն ուսապարկերը
ԱԺ դիմաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, այս պահին, երբ Հայաստանն ունի հարյուրավոր գերիներ թշնամի պետությունում, բազմաթիվ անգերեզման մնացած որդիներ, հազարավոր որբացած երեխաներ կան, այրի դարձած կանայք, սգավոր դարձած մայրեր, պետությունն իր թիվ մեկ խնդիրը համարում է Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամ կարգելու հարցը։
«Դա արվում է այն նպատակով, որ դատական իշխանությունում ապահովի կամակատարների թիմ։ Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ դատավորները որոշակիորեն ինքնիշխանություն ունեն։ Սա վերջին խրամատն է, վերջին բաստիոնը, որը Նիկոլ Փաշինյանն ու նրան աջակցող գործակալական ցանցը փորձում են գրավել, հանձնել իրենց տերերին՝ վերջնականապես կապիտուլյացիայի ենթարկելով Հայաստանը։ Մենք եկել ենք այստեղ՝ ամոթի միջանցք ստեղծելու, որպեսզի այդ միջանցքով նրա ուսապարկներն անցնեն ու գնան կատարեն քվեարկություն՝ լավ իմանալով, որ ամեն ինչ շուտով ավարտվելու է, այսպես չի մնալու, բոլորը պատասխան են տալու ամեն ինչի համար»,- ասաց ակցիայի մասնակից դաշնակցական Գերասիմ Վարդանյանը։
Նա հիշեցրեց, բողոքի ակցիաներ իրականացնող ընդդիմությանը որոշ մարդիկ ասում էին, մի խանգարեք, որ զբաղվեն գերիների հարցով, մինչդեռ պարզվում է, որ գերիների պատշաճ ցուցակ չի ներկայացվել բանակցությունների ժամանակ Փաշինյանի կողմից։
«Ո՞ւր են այդ մարդիկ, ինչո՞ւ չեն պահանջում Փաշինյանի հրաժարականը։ Շուրջ մեկ ամիս է՝ ընդդիմությունը փողոցային պայքար չի անում, բայց պարզվում է, Փաշինյանը ցուցակները նույնիսկ չի ներկայացրել»,- ասաց դաշնակցական երիտասարդը։
Նրա խոսքով, շուտով ընդդիմությունը սկսելու է իրականացնել բողոքի հավաքներ, անհնազանդության ակցիաներ։
Հարակից հրապարակումներ`
- Ակցիա. Այս անհայրենիքները մի օր էլ կհայտարարեն, որ Հայաստանը թուրքական է
- Ակցիա ԱԺ դիմաց. «Այսօր Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անօրինականություն է ուզում անել»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին