Սառնարանի անջատման պատճառով ԱՄՆ-ում ոչնչացվել է Moderna պատվաստանյութի 1900 չափաբաժին
Բոստոնի հիվանդանոցներից մեկում պահվող Moderna-ի կորոնավիրուսի պատվաստանյութի գրեթե 2000 դոզան ոչնչացվել է, երբ դռնապանը պատահաբար անջատել է սառնարանը, հաղորդում է ABC-ն:
Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի հունվարի 19-ին: Ըստ Բոստոնի հիվանդանոցային համալիրի ներկայացուցիչ Քայլ Տոտոյի, այս օրը բժշկական կենտրոններից մեկի աշխատակիցները հայտնաբերել են, որ սառնարանը, որում պահվում էր պատվաստանյութը, չի գործում: Արդյունքում, նրա խոսքով, վնասվել է 1900 դեղամիջոց:
«Պարզվել է, որ խրոցը հանվել է վարդակից այն բանից հետո, երբ մաքրման ընթացքում պայմանագրային աշխատողներից մեկը պատահաբար հանել է այն», - ասել է հիվանդանոցի խոսնակը:
Նրա խոսքով, հիվանդանոցի ղեկավարությունը մտադիր է հետաքննություն անցկացնել և պարզել, թե ինչու է տեղի ունեցել միջադեպը։ Ինչպես նշել է հեռուստաընկերությունը, Moderna-ի պատվաստանյութերը կարելի է պահել սառնարանում 2-7 աստիճան ջերմաստիճանի պայմաններում մինչև 30 օր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան