Սերժ Ավետիքյան. Իմ գործն իրենց ճշմարտություն նվիրելն է
Ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի նոր՝ «Վերադարձ Սոլոզ» վավերագրական ֆիլմի պրեմիերան կկայանա Հայաստանում՝ այսօր, ներկա կլինի նաև հենց ռեժիսորը: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտն ասուլիսում ասաց, որ այս միջոցառումը Հրանտ Դինքի հիշատակին նվիրված մշակութային միջոցառումների շրջանակում է: Մասնավորապես, ֆիլմի ցուցադրումը կազմակերպվում է Վալերի Մանտոյի «Ակոս» վեպի հայերեն հրատարակությանը նվիրված միջոցառումների շրջանակում:
Ֆիլմի մասին. Երեք տասնամյակի ընթացում չորս անգամ ռեժիսոր և դերասան Սերժ Ավեդիկյանը վերադառնում է Սոլոզ՝ իր պապերի գյուղը, որը գտնվում է Ստամբուլից 170 կմ հարավ: 1987-ից 2019-ը իրար հաջորդող այցերի արդյունքում նա ստեղծում է հզոր մի ֆիլմ՝ ինքնության, պատմական ճշմարտության և հաշտեցման թեմաներով:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության համագործակացության և մշակութային հարցերի խորհրդականն ասաց, որ ֆիլմը ծնվել է Ավետիքյանի՝ Սոլոզ 4-րդ այցից հետո, որը նրա նախնիների գյուղն է:
«Այն ինքնության մասին է, վերլուծում է, թե ինչպես կարելի է ապրել հիշողության հետ ոչ բախումային իրավիճակներում »,- նշեց նա:
Ֆիլմը Հայասանում կրկին կցուցադրվի նաև մարտին արդեն հանդիսականի ավելի լայն շրջանակների համար:
Ասուլիսին ներկա Սերժ Ավետիքյանն ասաց, որ ֆիլմում ներկայացված է ժամանանակից Թուրքիայի պատկերը:
Հարցին՝ նշվում է, որ ֆիլմը ինքնության, պատմական ճշմարտության և հաշտեցման թեմաներով է, այն հռետորաբանությունը, որն այսօր օգտագործվում է Թուրքիայի կողմից Հայաստանի վերաբերյալ, արդյո՞ք այդ համատեքստում տեղավորվում է հաշտեցումը, Ս. Ավետիքյանը նախ նշեց, որ կարևոր հարց է, ապա շարունակեց.
«Ես չեմ կարող համեմատել ամբողջ մի ժողովորդի իր կառավարողների հետ: Կառավորողները շատ լավ գիտեն, թե ինչ եմ մտածում իրենց մասին: Մենք կառավարության, պետության հետ գործ չունենք: Պետությանն ասում ենք՝ շատ մեծ սխալներ եք գործում, իրենք այնպիսի երկիր են, որտեղ դեմոկրատիա գոյություն չունի: Թուրք հայտնի գործիչ Օսման Քավալան բանտում է: Օսման Քավալան ոչինչ չի արել, նա բանտում չէ նրա համար, որ իմ ընկերն է, նա բանտում է, որովհետև անում է այն, ինչ չի ուզում անել Էրդողանը:
Թուրքիայի ժողովրդի հանդեպ վարվել այնպես, ինչպես Էրդողանի հետ եմ վարվում, ինձ համար անընդունելի է: Ժողովուրդը մնում է ժողովուրդ:
Մի բան կա, որ ժողովուրդը չգիտի. չգիտի, թե որտեղ է ճշմրատությունը: Ժողովուրդը գիտի, որ իրեն խաբում են, բայց չգիտի՝ որն է ճշմարտությունը: Իմ գործն իրենց ճշմարտություն նվիրելն է: Դրա համար հաշտության հարցը դրանից է գալիս:
Դա հաշտություն չէ, այլ՝ ինչպես ապրել այն երկրի կողքին, որը քո թշնամին է, որի ժողովորդի հետ կարելի է լեզու գտնել, բայց եթե այդ ժողովրդին հնարավորություն տաս իմանալ ճշմարտությունը:
Հաշտությունը ֆրանսերեն այլ կերպ է թարգմանվում, այն է, որ պետք է սովորել մարսել այն թշնամությունը, ստորությունը, վայրենությունը, որ եղել է ժամանակին, անել են տվել մարդկանց, այն ժամանակ երիտասարդ թրեքերն են արել, հիմա Էրդողանն է անել տալիս:
Երբ որ Թուրքիայում դահլիճում նստած խոսում եմ, օգտագործում եմ «Գենոցիդ» բառը, մարդիկ կան նյարդայնացած դուրս են գալիս, ասում են՝ իրավունք չունեք օգտագործել այդ բառը: Ասում եմ՝ ինչո՞ւ, իսկ դուք գիտե՞ք՝ ինչ է նշանակում այն, ով է ստեղծել»:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան