Փաստաբաններ. Իշխանությունները պլանավորում են Վահե Հակոբյանի դեմ «իրավական» գործընթացը սկսել՝ նաև կասեցնելու նրա՝ քաղաքականության մեջ լինելը
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանն ու
Ժիրայր Ղարագյոզյանը տարածել են համատեղ հայտարարություն, որտեղ ասված է.
«Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հետապնդումները շարունակվում են։
Առկա է տեղեկատվություն առ այն, որ իրավապահներն անհրաժեշտ հրահանգներ են ստացել Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում և զրկել նրան ազատությունից։
Իշխանությունները պլանավորում են Վահե Հակոբյանի դեմ «իրավական» գործընթացը սկսել ոչ միայն թիրախավորելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը,այլ նաև նման ձևով կասեցնել Վ. Հակոբյանի քաղաքականության մեջ լինելը։
Իրավապահները լավ են հասկանում, որ Վահե Հակոբյանի կամ ԶՊՄԿ-ի գործունեության մեջ անհնար է անօրինական բան գտնել, բայց գործընթացը հնարավորություն կտա խաթարել կոմբինատի աշխատանքը։
Պնդում ենք, որ այն ինչ պլանավորում են ՀՀ իշխանությունները ունեն բացառապես քաղաքական երանգներ»։
Հարակից հրապարակումներ`
- ՊԵԿ. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը հանդիսացել է ամենամեծ շահութահարկի գումար հայտարարագրած հարկ վճարողը
- Ինչի՞ են ուզում հասնել սրանով, որ թուրքը մտնի Սյունի՞ք. Վահե Հակոբյան
- Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 50 միլիոն և 2․5 մլրդ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
- Վահե Հակոբյան. Անկախ հետագա կարգավիճակից, շարունակելու եմ լինել Սյունիքում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան