
Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել երկու գերեվարված լիբանանահայերի դեմ
Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Արցախից գերեվարված երկու լիբանանահայերի դեմ:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Հակոբ Աբրահամովիչ Թերզիյանը և Հակոբ Հաջիրյանը մեղադրվում են «Ադրբեջանի պետական սահմանը ապօրինի հատելու», «կրոնական թշնամություն տարածելու» և մի շարք այլ հոդվածների համար:
Այս անձանց նկատմամբ կալանքի տեսքով խափանման միջոց ընտրելու միջնորդությունն ուղարկվել է դատարան:
Այսպիսով, ադրբեջանական կողմը փորձում է հայ բանտարկյալներին ներկայացնել որպես ահաբեկիչ ՝ դրանով հիմք ստեղծելով նրանց չվերադարձնելու համար: