22.01.2021. Կորոնավիրուսի 183 նոր դեպք է գրանցվել, ևս 11 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 2042 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 183 նոր դեպք: Առողջացել է 213 մարդ: Մեկ օրում մահացել է 11 հիվանդ: Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, հունվարի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 165711 դեպք, որոնցից 154259-ն` առողջացած, 3030-ը` մահվան ելքով: Մահվան ևս 744 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7678 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 632646 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 21.01.2021. Կորոնավիրուսի 307 նոր դեպք է գրանցվել, ևս 6 մարդ մահացել է
- 20.01.2021. Կորոնավիրուսի 309 նոր դեպք է գրանցվել, ևս 16 մարդ մահացել է
- 19.01.2021. Կորոնավիրուսի 236 նոր դեպք է գրանցվել, ևս 14 մարդ մահացել է
- 18.01.2021. Կորոնավիրուսի 90 նոր դեպք է գրանցվել, ևս 6 մարդ մահացել է
- 17.01.2021. Կորոնավիրուսի 351 նոր դեպք է գրանցվել, ևս 6 մարդ մահացել է
- 16.01.2021. Հայաստանում կարոնավիրուսուվ հիվանդների մահվան դեպքերի թիվը հասել է 3 715-ի
- 15.01.2021. Կորոնավիրուսի 396 նոր դեպք է գրանցվել, ևս 16 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան