«Ռոսատոմ». 2021 թվականը Հայկական ԱԷԿ-ի աշխատանքի համար որոշիչ կլինի
2021 թվականը Հայկական ԱԷԿ-ի և ընդհանրապես Հայաստանի ատոմային էներգետիկայի զարգացման համար որոշիչ է լինելու։ Այս և ռազմավարական նշանակություն ունեցող այլ հարցեր են քննարկվել այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և Լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի` Հայաստանի միակ ատոմակայան կատարած այցի ընթացքում:
«Ռոսատոմ»-ից հայտնում են, որ ՀԱԷԿ-ի արդիականացման աշծատանքների գլխավոր կապալառուն է հանդիսանում «Ռուսատոմ սերվիր» ԲԸ, որը «Ռոսատոմ» պետական կորպորացիայի էլեկտրաէներգետիկ խմբի մաս է կազմում:
«Կայանը նախապատրաստվել է ռեակտորի ակտիվ գոտու վթարային հովացման համակարգի արդիականացմանն ու իրանի վերականգնողական թրծաթողմանը: ԱԷԿ է հասցվել թրծաթողման կայանքը, որի հավաքման աշխատանքներն աևդեն ավարվել են», - ասել է «Ռուսատոմ սերվիս » ԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը:
Այս տարի պլանային կանխարգելիչ նորոգումը (ՊԿՆ-2021) կտևի սովորականից ավելի երկար: Հայկական ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի 141 օրով: Նման երկարատև անջատումը կապված է կայանի արդիականացմանն ուղղությամբ մնացած աշխատանքներն ավարտելու անհրաժեշտության հետ, որոնց թվում կարևոր տեղ է զբաղեցնում ռեակտորի իրանի թրծաթողումը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան