Վիեննան պատրաստ է հարթակ դառնալ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի բանակցությունների համար
Վիեննան պատրաստ է հարթակ դառնալ Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի ռազմավարական բանակցությունների համար, անհրաժեշտության դեպքում: Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալլենբերգը։
Շալլենբերգը նաև դրական է գնահատում Վաշինգտոնի կողմից «ՍՏԱՐՏ-3»-ը (Պայմանագիր ՌԴ և ԱՄՆ-ի միջև՝ ռազմավարական հարձակողական զենքի հետագա նվազեցման և սահմանափակման միջոցառումների մասին) 5 տարով երկարացնելը։
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին հայտարարել էր, որ Ռուսաստանին կառաջարկի երկարաձգել «START-3»-ը, որի ժամկետը լրանում է փետրվարի 5-ին՝ 5 տարի ժամկետով:
«Ես Վաշինգտոնի հայտարարությունը դրական ազդանշան եմ համարում: Մենք, որպես բանակցությունների հարթակ, պատրաստ ենք։ Այստեղ՝ Վիեննայում, անցկացվել են ռազմավարական բանակցություններ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև», - ասել է Շալլենբերգը՝ միջուկային զենքի արգելման մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ կայացած մամուլի ասուլիսում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում