Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանն ընտրվել են ԲԴԽ անդամեր
ԱԺ-ն ընտրեց ԲԴԽ անդամներ. «Իմ քայլը» խմբակցության կողմից այդ պաշտոնում առաջադրված երկու թեկնածուներն էլ ընտրվեցին:
Խոսելով քվեարկության արդյունքներից՝ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց․ «ԲԴԽ անդամի համար առաջադրվել է Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը։ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 89-ը։ Բացելով գաղտնի քվեարկության քվեատուփը հաշվիչ հանձնախումբը պարզեց՝ քվատուփում առկա է 89 քվեաթերթիկ, որոնցից որևէ մեկն անվավեր չի ճանաչվել։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 86, դեմ՝ 3 ։ Ըստ այդմ որոշումն ընդունվել է»։
Հաջորդ քվեարկությունը տեղի է ունեցել Դավիթ Խաչատուրյանի թեկնածության շուրջ։ Ըստ այդմ, գաղտնի քվեարկության արդյունքով՝ ձայների բաշխումը եղել է հետևյալ կերպ կողմ ՝ 85, դեմ՝ 3 և մեկ անվավեր թերթիկ։
Խորհրդարանական 2 ընդդիմադիր ուժերը՝ «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը» չեն մասնակցել հարցի քննարկմանը, նրանք չեն մասնակցել նաև ԲԴԽ անդամի թեկնածուների ընտրությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին