«Մեդիա պաշտպան». Ազգային ժողովը սահմանափակում է լրատվամիջոցների և լրագրողների մուտքը ԱԺ
«Մեդիա պաշտպան»-ը տարածել է հաղորդագրություն, որտեղ ասված է.
«Օրերս միջադեպ էր տեղի ունեցել Yerevan.today լրատվական կայքի լրագրող Սյուզի Բադոյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի միջև։ Հայկ Սարգսյանը նախ քաշել էր Սյուզի Բադոյանի ձեռքից, ապա, խլելով բարձրախոսը լրագրողից, փակվել էր իր աշխատասենյակում։ Այդ միջադեպից հետո, «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը կարգի հրավիրել իր պատգամավորներին և բացառել նմանօրինակ պահվածքը։
«Իմ քայլը» խմբակցությունն, իր հերթին, ոչ միայն որևէ քայլ չձեռնարկեց, այլ օրեր անց պարզ դարձավ, որ ՀՀ ԱԺ աշխատակազմը մանրախնդրությամբ է զբաղված․ ԱԺ պատգամավորի ոչ վայել պահվածքն անտեսում է և փորձում է ԱԺ հավատարմագրումից զրկել լրագրող Սյուզի Բադոյանին։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնության հետ զրույցում Սյուզի Բադոյանն ասաց, որ ԱԺ աշխատակազմը առաջարկել է փոխարինել իրեն մեկ այլ լրագրողով, որից հետո խմբագրությունը նշել է, որ իրենց աշխատանքային քաղաքականությունը իրենք են որոշում։
Փաստորեն, ԱԺ աշխատակազմը, չհասկանալով, որ իրավունք չունի միջամտելու լրատվականի աշխատանքային և խմբագրական քաղաքականությունը, փորձում է չարաշահել իր լիազորությունները։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պահանջում է ԱԺ աշխատակազմից մնալ օրենքի սահմաններում, չսահմանափակել լրագրողի աշխատանքը:
Այս հրապարակումը փոխանցվելու է միջազգային իրավապաշտպան կառույցներին, դեսպանատներին, ինչպես նաև ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակին»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին