ԲՀԿ-ն չի մասնակցի ԲԴԽ անդամի ընտրությանը
«Մենք չենք մասնակցելու ԲԴԽ անդամի ընտրությանը, չենք քվեարկելու»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։
Նրա խոսքով, շատ պարզ է պատճառը, քանի որ ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացներում խախտված է հարցերի լուծման առաջնահերթությունը։
«Այո՛, քննարկում եղել է Ջհանգիրյանի հետ, մենք էլ կայացրել ենք այս որոշումը»,- ասաց նա։
ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ նշեց, որ խմբակցությունն այս փուլում քվեարկությանը մասնակցելու քաղաքական նպատակահարմարություն չի տեսնում։
«Մենք ինքներս էլ վերապահումներ ունենք թեկնածությունների հետ կապված։ Մենք չենք մասնակցելու ո՛չ բովանդակային քննարկմանը, ո՛չ էլ՝ քվեարկությանը»,- ասաց պատգամավորը։
Նա հավելեց, որ այսօր Կառավարության օրակարգում պետք է լինեն այլ հարցեր, և դատական համակարգի վերաբերյալ կեղծ օրակարգով առաջ բերված հարցերը պարզապես տեղ չպիտի ունենան։
«Խորհրդարանի այս քառօրյայում ընդգրկված շուրջ հինգ տասնյակ հարցերից և որևէ մեկը չէր արտացոլում այն օրակարգը, որը ծառացած է մեր երկրի առաջ։ Խոսքը վերաբերում է թե՛ զոհերի ընտանիքների ունեցած խնդիրներին, թե՛ Արցախից տարհանված ընտանիքներին։ Իսկ ինչ վերաբերում է այս քվեարկությանը, ապա մենք մեր քաղաքական դիրքորոշումը հայտնեցինք»,- եզրափակեց խոսքը Իվետա Տոնոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հարևանությամբ այնպիսի տներ կան, որոնց համեմատ մեր տունը գոմի է նման. Ջհանգիրյան
- ՀՀ ԱԳՆ․ ՀՀ սահմաններին թուրք-ադրբեջանական զորավարժությունները չեն վկայում նրանց ղեկավարության խաղաղ մտադրությունների մասին
- ԼՀԿ-ն բոյկոտեց ԱԺ նիստը, քանի որ իշխանականները «կամք չունեցող» անձինք են և շարժվում են մեկ հոգու կամքով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին