Անվախ ղեկավարը պետք է կարողանա լավագույնս բացատրել՝ ինչպես կարող է հայկական Շուշի քաղաքը չլինել հայկական. Պողոսյան
«Ամոթ է, եթե Հայաստանի ղեկավարը տարածաշրջանում միակ, իրականում պատմական հայկական քաղաքի մասին, որը գոյություն ունի այսօր Հայաստանում ու Արցախում, խոսում է ինչ-որ 100 տարի առաջվա մի վիճակագրությամբ»,- ասուլիսում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը:
Ըստ նրա, այդ վիճակագրությունն էլ ձևավորվել էր ադրբեջանական՝ հայերին ճնշելու, էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով:
«Թե ինչու է այդպես ասում, միգուցե պարզապես փորձում է իր համար գտնել ինչ որ արգումենտներ, որ սրանից է վախեցել: Դա իր վախն է նկարագրում: Անվախ կամ պատերազմի մեջ գտնվող ղեկավարը նույնիսկ այդ թղթերին նայելով մտածում է, թե ինչպես պետք է բանակցել, որ արգումենտը կարողանա լավագույնս ներկայացնել, բացատրել՝ ինչպես կարող է հայկական Շուշի քաղաքը չլինել հայկական»,- ասաց Թ. Պողոսյանը:
Խոսելով գերիների մասին, նա նշեց՝ ցավալի է, որ փորձում են այսօրվա դրությամբ շղարշի տակ դնել այդ թեմայի քննարկումը՝ եկեք չխոսենք, որ ինչ որ բան ստացվի:
«Ինչ-որ բան կստացվի, երբ ինչ-որ գործողություններ կանեն: Որևէ մի այլ երկրի առաջնորդ չի ցանկանալու պարզապես մեր սիրուն աչքերի համար նպաստել գերիների վերադարձին: Ամեն երկրի ղեկավար առաջնորդվում է միայն իր երկրի շահերով:
Երբ որևէ մեկը տեսնի, որ հայկական կողմը գործողություններ է անում, դրանից իրենց երկիրը կարող է օգտվել, այդտեղ կոգևորվեն, միգուցե ինչ-որ գործողություններ արագացնեն»,- նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահը:
Թ. Պողոսյանի խոսքով, պետք է ձևավորվի այնպիսի կառավարություն, որը կարողանա ներգրավել 10 միլիոն հայությանը և այնպիսի իրավիճակ ձևավորել, որ Ադրբեջանի ցավը մեծ լինի:
Նա ընդգծեց՝ այսօրվա իշխանությունը չի տիրապետում վիճակագրությանը, մի օր մի թիվ է ասում, հաջորդ օրը ռուսական կողմն այլ թիվ է ներկայացնում. «Այստեղից էլ գալիս է խնդիրը, որ այսօրվա կաթվածահար վիճակում գտնվող Հայաստանի իշխանությունները չեն տիրապետում ոչ իրականությանը, ոչ վիճակագրությանը: Դա է իրենց ամենամեծ վախը:
Ձեր սխալն է, դրա պատասխանատվությունը դուք եք կրում, որ նույնիսկ չեք կարողացել գիտակցել, թե քանի զինվոր է գնացել, որ օրը ինչ եք ունեցել, ինչպես եք այդ պատերազմը վարել: Պարզապես ապիկար կառավարման և կաթվածի հասցրած իրավիճակ ունենք»:
Թ. Պողոսյանի խոսքով, սա է այս իշխանության ոճը, որը չունի նաև կադրային բազա, իշխանությունը մտածում է ինչ որ կերպ արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին:
Նա դժվարացավ ասել, թե երբ կլինեն ընտրություններ, բայց, Թ. Պողոսյանի խոսքով, նրանք էլ գիտակցում են, որ ամեն հաջորդ օրը իշխանության մնալով որևէ դրական բան չի բերում: Ցավում է, որ հանրությունն այսքանից հետո չի արթնանում, չի բարձրաձայնում, ինչից էլ իշխանությունը փորձում է ժամանակ շահել:
«Այսօրվա դրությամբ, բոլոր այն ճգնաժամերը որոնք կանխատեսվում էին փորձագետների կողմից՝ ռազմական, անվտագության, տնտեսական, սոցիալական, կրթական, առողջապահական, ամենագլխավորը՝ բարոյահոգեբական, բոլորն էլ մեր առջև են, որևէ մեկը չի լուծվում, գնալով ավելի ու ավելի է խորանալու»,-ասաց Թ.Պողոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սենոր Հասրաթյանը Շուշիի մասին պատմական ակնարկ է հրապարակել անտեղյակների համար
- Շուշին դարձավ ադրբեջանական Փաշինյանի ու նրա թրքասեր դավաճանների ոհմակի պատճառով. Միքայել Մինասյան
- Դա հայկական ինքնության ու հայոց ազգային նախագծի վերացման փորձ է․ Էլբակյանը՝ Շուշիի հայտարարության մասին
- Պետք է աղաղակենք..., գերիներին չվերադարձնելը ոչ մի ճշտի մեջ չի տեղավորվում. Մարուքյան
- Արծվիկ Սարգսյան. Բա Շուշիում զոհված եղբայրս Փաշինյանի երազին չի՞ գնա, դրան խեղդի
- Այո՛, այս ծավալով գերիների վերադարձ չի եղել. իմքայլական պատգամավոր
- Իրավաբան. Փաշինյանը ստել է
- Դավիթ Շահնազարյան. Ադրբեջանում կա 235 հայ ռազմագերի
- «Նախկինում ոչ մի անգամ այսպիսի ծավալով գերիների վերադարձ տեղի չի ունեցել»
- Թյուրքական խորհուրդը առաջարկել է 2022-ին «Շուշին հռչակել թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»
- «Շուշին կրկին մերը կլինի, երբ ավելի լուրջ պետություն կլինենք ու դատախազները պատվերով հերոսներ չեն դատի»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան