Փաշինյանի կնոջ և դուստրերի հարցով Փոստանջյանը դիմել է Ռուսաստանի ԱԴԾ տնօրենին ու ՆԳ նախարարին
Փաստաբան, «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը դիմել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովին, Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին՝ նրանց ուղղելով մի շարք հարցեր, որոնք վերաբերում են Փաշինյանի կոնջը Աննա Հակոբյանին, և դուստրերին՝ Մարիամ ու Շուշան Փաշինյաններին:
Փոստանջյանը մասնավորապես հետաքրքրվում է, թե ի՞նչ հիմքով է թույլատրվել ՀՀ քաղաքացիներին լքել Դոմոդեդովո օդանավակայանի տարածքը ու մուտք գործել Ռուսաստանի տարածք, եթե կորոնավիրուսի համաճարակի պատճառով Ռուսաստանն արգելում է օտարերկրացի, այդ թվում ՀՀ քաղաքացիների մուտքը, բացառությամբ՝ մի քանի դեպքերի:
Նամակն ամբողջությամբ՝ Զ.Փոստանջյանի ֆեյսբուքյան էջում:
Հարակից հրապարակումներ`
- Մ.Մինասյան․ Նույն օրը, երբ Մեհրիբան Ալիևան մեզ համար «ստեղծեց» կորստի նոր խորհրդանիշ, Աննա Հակոբյանը շքեղություն է փնտրում
- Մինչ հազարավոր ծնողներ սգում են՝ Աննա Հակոբյանը դստրերի հետ շրջում է Մոսկվայի թանկարժեք խանութներում․ Politik.am
- Աննա Հակոբյանին ու դուստրերին Մոսկվայում դիմավորել են «դավաճաններ», «վիժվածքների ընտանիք» կոչերով. Mediaport