Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատախազները չեն հեռացվի գործի վարույթից
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանների՝ մեղադրող դատախազներին, այդ թվում՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, բացարկ հայտնելու միջնորդությունները։
«Դատարանը որոշեց պաշտպանների կողմից մեղադրողներ Արթուր Դավթյանին, Գևորգ Բաղդասարյանին և Պետրոս Պետրոսյանին հայտնված բացարկի միջնորդությունները մերժել։ Որոշումը ենթակա չէ բողոքարկման»,-որոշման եզրափակիչ մասն ընթերցեց դատավոր Աննա Դանիեբկայնը։
Այսպիսով, դատախազներ Գևորգ Բաղդասարյանը, Պետրոս Պետրոսյանը և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չեն հեռացվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով վարույթից և կշարունակեն պաշտպանել մեղադրանքը։
Հիշեցնենք, որ իրենց միջնորդություններում պաշտպանները փաստարկներ են ներկայացրել գլխավոր դատախազի և մյուս դատախազների անկողմնակալ լինելու վերաբերյալ։
Գործով հերթական դատական նիստը նշանակված է փետրվարի 2-ին, ժամը 13։00-ին։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունը չի մասնակցել Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը վերադարձնելու քննարկումներին․ փաստաբանական թիմ
- Դատախազ Գևորգ Բաղդասարյանին ասացին՝ Շուշին հանձնողներից մեկն էլ ինքն է
- Ռոբերտ Քոչարյանի, Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի պաշտպանները բացարկ հայտնեցին դատախազներին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա