ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Բլինկենն աջակցություն է հայտնել Հայաստանին ու Արցախին
ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինկենը աջակցություն է հայտնել ԱՄՆ նորացված առաջնորդությանը` Հայաստանի անվտանգության և կայունության ամրապնդման համար։ Բլինկենը նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի ներգրավվածության վերականգնումը՝ օգնելու պաշտպանել «Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը»։
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմում պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Էնթոնի Բլինկենը պետքարտուղարի պաշտոնում նշանակելու համար Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հաստատման լսումից հետո ներկայացված գրավոր պատասխաններում աջակցություն է հայտնել ԱՄՆ-ի ֆինանսավորմանը` Հայաստանի անվտանգության կարիքները հոգալու և Լեռնային Ղարաբաղում և նրա հարակից տարածքում ընթացող մարդասիրական ճգնաժամը լուծելու համար: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)՝ ողջունելով Բլինկենի պատրաստակամությունը։
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի (D-NJ) կողմից ներկայացված չորս հարցերի մանրամասն պատասխաններում Բլինկենը աջակցություն է հայտնել «Հայաստանին անվտանգության աջակցության և ժողովրդավարության կառավարման ամրապնդման ու տնտեսական աճի խթանմանն ուղղված օգնության տրամադրմանը», օգնել ամրապնդել Հայաստանի անվտանգությունն ու կայունությունը»:
«Լեռնային Ղարաբաղում վերջերս ռազմական գործողությունների բռնկման լույսի ներքո, մեր վարչակազմը կվերանայի մեր անվտանգության աջակցությունը Ադրբեջանին»,- ասել է Բլինկենը, հավելելով, որ «եթե հանգամանքները հաստատեն, Բայդեն-Հարիսի վարչակազմը պատրաստ կլինի կասեցնել «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բաժնի պահանջները:
Իր երեք պատասխաններում Բլինկենն ընդգծել է իր նվիրվածությունը՝ «աշխատել Կոնգրեսի և Պաշտպանության նախարարի հետ` որոշելու աջակցության մակարդակը Հայաստանին և տարածաշրջանի անվտանգության կարիքները բավարարելու համար»:
Ի պատասխան նախագահ Մենենդեսի հարցի՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում ԱՄՆ-ի վերաներգրավմանն այնպես, որ առաջ տանեն «կայուն խաղաղություն, որն արտացոլում է հայերի, այլ ոչ միայն Ալիևի, Էրդողանի և Պուտինի շահերը», Բլինկենը հայտարարել է, որ ինքը «վերակենդանացնելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն լուծում գտնելու համար ԱՄՆ-ի ներգրավվածությունը, որը կպաշտպանի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և կօգնի ապահովել, որ նոր պատերազմ չբռնկվի:
«Նախագահն ասել է, որ Միացյալ Նահանգները պետք է դիվանագիտական ջանքեր գործադրեն հակամարտությանը տևական լուծում գտնելու ուղղությամբ` աշխատելով մեր եվրոպացի գործընկերների հետ և պետք է միջազգային մարդասիրական օգնություն ցուցաբերեն` տառապանքներին վերջ տալու համար։Սա ներառում է Մինսկի խմբի միջոցով մեր ներգրավվածության ակտիվացումը, որի համանախագահներից է Միացյալ Նահանգները, և լրացուցիչ դիվանագիտական աշխատանք` երրորդ կողմերի հետագա միջամտությունը կանխելու համար»,-ասել է Բլինկենը։
Բլինկենը նշել է, որ վճռականորեն աջակցում է ԱՄՆ ֆինանսավորմանը՝ Լեռնային Ղարաբաղում ականազերծման ջանքերին և, հաստատման դեպքում համագործակցելու է նաև Կոնգրեսի, ինչպես նաև USAID- ի, միջազգային կազմակերպությունների, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԱՄՆ-ի դաշնակիցները և գործընկերները` տարածաշրջանում մարդասիրական կարիքները բավարարելու համար:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Բլինկեն. Թուրքիան չի գործում դաշնակցի պես
- Բլինկեն. Միասին կարող ենք ավելի լավ հակազդել Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի սպառնալիքներին
- Ջո Բայդենը Էնթոնի Բլինքենին կառաջադրի պետքարտուղարի պաշտոնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան