Արման Ծառուկյանի մենամարտն Աբու Դաբիում չեղարկվել է
Խառը մենամարտերի UFC-ում հանդես եկող ռուսաստանցի մարտիկ Արման Ծառուկյանի մենամարտը Գերմանիան ներկայացնող Նասրատ Հակպարաստի հետ չեղարկվել է։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Sport-express-ը՝ հղում անելով TSN-ի լրագրող Աարոն Բրոնշտետերին։
Մենամարտը պետք է տեղի ունենար հունվարի 24-ին Աբու Դաբիում անցկացվելիք UFC 257 մրցաշարում։Ծառուկյանը չէր տեղավորվել քաշային կարգում՝ թեթև դիվիզիոնի սահմանաչափը գերազանցելով 1,5 կգ։ Հակպարաստն ընդհանրապես չէր ներկայացել պաշտոնական կշռմանը։ 24-ամյա Արման Ծառուկյանը խառը մենամարտերում անցկացրել է 17 մենամարտ, տարել 15 հաղթանակ ու կրել 2 պարտություն: 25-ամյա Հակպարաստը տարել է 12 հաղթանակ ու կրել 3 պարտություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան