Արսեն Բաբայան. Որոշել են իրենց ծառայողներին ԲԴԽ խցկելով ծնկի բերել անկախ դատավորներին
Ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհդր անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Ֆեյսբուքից տեղեկացա, որ այսօր ԱԺ-ում կայանալու է արտահերթ նիստ, որի ընթացքում ընտրելու են ԲԴԽ անդամներ:
Դավաճան իշխանությունը, փաստորեն, կարծում է, թե մեր երկրում ամեն բան կարգին է, որևէ հրատապ լուծման արժանի այլ հարց չկա: Օրինակ՝ նիկոլ ալիևը կարծում է, թե գերիներին վերադարձնելու հարցը կսպասի:
Բայց սա էլ հերիք չի: Սրանք որոշել են վերջնականապես հպատակեցնել իշխանության միակ անկախ ճյուղը՝ դատականը:
Նախ օրենքով ստեղծում են կալանքներ քննող առանձին դատարան, որտեղ դատավորներ կնշանակեն իրենց կամակատարներին:
Իսկ հիմա որոշել են իրենց ծառայողներին ԲԴԽ խցկելով ծնկի բերել նաև հայտնի իրապես անկախ դատավորներին:
Ժամը 11-ին լինելու եմ Ազգային ժողովի մոտ, որպեսզի պետականությունը կործանման հերթական քայլի մասին արտահայտեմ բողոքս:
Բոլորին խնդրում եմ միանալ քաղաքացիական բողոքին:
Հ.Գ. Ոստիկանությանը հայտնում եմ, որ բողոք հայտնելը սահմանդրական իրավունք է և անհնար է դրանում տեսնել ինքնիրավչություն կամ որևէ այլ ապօրինություն: Ինձ ձերբակալողը կկատարի հանցագործություն»։
Ֆեյսբուքից տեղեկացա, որ այսօր ԱԺ-ում կայանալու է արտահերթ նիստ, որի ընթացքում ընտրելու են ԲԴԽ անդամներ: Դավաճան...
Опубликовано Arsen Babayan Четверг, 21 января 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Սոս Հակոբյան. Ժամը 11-ից լինելու եմ Ազգային ժողովի դիմաց
- «Իմ քայլը» ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Գագիկ Ջհանգիրյանին և Դավիթ Խաչատուրյանին
- «Ժողովուրդ». ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբայրը ԲԴԽ-ում պաշտոն կստանա՞
- «Հրապարակ». Գագիկ Ջհանգիրյանի ԲԴԽ անդամ ընտրվելու հարցը չի ընդգրկվել ԱԺ քառօրյայի օրակարգում. Որն է պատճառը
- Ջհանգիրյան. ԲԴԽ-ում աշխատանքի անցնելու համար պետք է մեծամասնության կողմից առաջադրվեի