Եվրոպական խորհրդարանը բանաձևում դատապարտում է Թուրքիային՝ Արցախում նրա ապակայունացնող դերի համար
Եվրոպական խորհրդարանի 2021 թվականի հունվարի 20-ին ընդունել է «Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման մասին» տարեկան զեկույց-բանաձևը, որում համընդգրկուն ձևով անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղին։
Զեկույցում նշվում է, որ Եվրոպական խորհրդարանը դրական է գնահատում 2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից ստորագրված Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում ամբողջական հրադադարի մասին համաձայնագիրը. հույս ունի, որ այս համաձայնագիրը կփրկի ինչպես խաղաղ բնակիչների, այնպես էլ ռազմական անձնակազմի կյանքը և ավելի պայծառ հեռանկարներ կբացի այս մահացու հակամարտության խաղաղ կարգավորման համար:
Եվրոպական խորհրդարանը «ցավում է, որ ստատուս քվոյի փոփոխությունները կատարվել են ոչ թե խաղաղ բանակցությունների, այլ ռազմական ուժի միջոցով. խստորեն դատապարտում է խաղաղ բնակիչների սպանությունը և քաղաքացիական օբյեկտների ու աղոթատեղիների ոչնչացումը, դատապարտում է հակամարտության մեջ կասետային զինամթերքի օգտագործումը. հորդորում է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին վավերացնել «Կլաստերային զինամթերքի մասին» կոնվենցիան, որը համապարփակ արգելում է դրանց օգտագործումը, առանց հետագա հապաղումների։
ԵԽ-ն շեշտում է, որ տևական կարգավորումը դեռևս պետք է գտնվի, և որ խաղաղության հասնելու և տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակը որոշելու գործընթացը պետք է իրականացվի Մինսկի խմբի համանախագահների կողմից և հիմնված լինի խմբի հիմնարար սկզբունքների վրա:
Ընդգծում է անհապաղ անհրաժեշտությունը` ապահովելու, որ հումանիտար օգնությունը կարողանա հասնել կարիքավորներին, ապահովվի հայ բնակչության և նրա մշակութային ժառանգության անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, և որ ներքին տեղահանված անձանց և փախստականներին թույլատրվի վերադառնալ իրենց նախկին բնակության վայրեր:
Կոչ է անում պատշաճ կերպով հետաքննել պատերազմի հանցագործությունների վերաբերյալ բոլոր մեղադրանքները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Կոչ է անում ԵՄ-ին՝ ավելի իմաստալից ներգրավվել հակամարտության կարգավորման գործընթացում և տարածաշրջանի ճակատագիրը չթողնել այլ տերությունների ձեռքը։
Եվրոպական խորհրդարանը գտնում է, որ ԵՄ-ն պետք է շտապ ձևակերպի ավելի լավ աշխարհաքաղաքական և ընդհանուր ռազմավարություն Թուրքիայի հետ իր կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հարաբերությունների համար՝ հաշվի առնելով շարունակական ժողովրդավարական հետընթացի և Թուրքիայի արտաքին քաղաքականության աճող բռնի վարքը, ինչը նպաստում է լարվածության սրմանը և ապակայունացնող ազդեցություն ունենում, որը սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը Արևելյան Միջերկրական ծովում, Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում, ինչպես նաև նրա դերը Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում հակամարտություններում:
Այն խստորեն դատապարտում է Թուրքիայի ապակայունացնող դերը, որն էլ ավելի է խարխլում փխրուն կայունությունը ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Կոչ է անում Թուրքիային՝ զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ցանկացած միջամտությունից, այդ թվում Ադրբեջանին ռազմական աջակցություն առաջարկելուց, հրաժարվել նրա ապակայունացնող գործողություններից և ակտիվորեն նպաստել խաղաղությանը։ Բացի այդ, դատապարտում է Թուրքիայի կողմից Սիրիայից և այլուր Լեռնային Ղարաբաղ օտարերկրյա ահաբեկիչների մարտիկների տեղափոխումը, ինչպես հաստատում են միջազգային դերակատարները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները։
ԵԽ-ն ափսոսանք է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խումբն ապակայունացնելու Թուրքիայի պատրաստակամության համար, նշելով, որ այն հետապնդում է հակամարտությունում ավելի վճռական դեր խաղալու հավակնություններ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան