Օտարերկրյա քաղաքացուն սպանելու համար Թուրքիայում ձերբակալվել է ԻՊ-ի 24 գրոհային
Թուրքիայի անվտանգության ծառայությունը գործողություններ է իրականացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ, որի ընթացքում 24 մարդ է բերման ենթարկվել: Anadolu գործակալության տարածած հաղորդագրությունը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Թուրքիայի մայրաքաղաքում՝ Անկարայում ձերբակալվել են ԻՊ խմբավորման տաս անդամ, ովքեր մեղադրվում են օտարերկրյա քաղաքացու սպանության մեջ, որի ազգությունը չի նշվում: Ուրբաթ օրը նույնպես 14 օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել Թուրքիայի հյուսիսում գտնվող Սամսուն նահանգում ԻՊ-ում ներգրավված լինելու կասկածանքով, նրանցից 4-ը Սիրիայի և 10-ը Իրաքի քաղաքացիներ են:
«Իսլամական պետությունը» (ԻՊ) ի հայտ է եկավ 2006-ին՝ մի շարք ահաբեկչական խմբավորումների միաձուլման միջոցով: Մինչև 2013 թվականը խմբավորումը պատկանում էր սուննի անկախ զինված կազմավորումների շարքին և նրանց թիվը չէր անցնում չորս հազար զինյալը: Խմբավորումը լայն տարածում գտավ 2014-ի ամռանը, երբ գրոհայինները լայնամասշտաբ հարձակման անցան Իրաքի հյուսիսային և արևմտյան շրջաններում: ԻՍ-ն ամենամեծ ուժը ձեռք է բերել Սիրիայում գործողությունների ընթացքում, որտեղ պայքարել է կառավարական ուժերի դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան