Կիպրոսը բացում է սահմանները 56 երկրների զբոսաշրջիկների համար
Մարտի 1-ից Կիպրոսը բացում է իր սահմաններն ու օդանավակայանները 56 երկրների զբոսաշրջիկների համար։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Այստեղ ժամանող օտարերկրացիները պետք է ցույց տան կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան։ Կարմիր գոտում ընդգրկված երկրներից ժամանակ քաղաքացիները ստիպված կլինեն բացի իրենց երկրում հանձնած թեստից, ևս մեկն անել կղզի ժամանելուց հետո։ Կանաչ գոտու երկրները ստիպված չեն լինի կրկանկի թեստ հանձնել։
Սահմանները կբացվեն ԵՄ անդամ երկրների, Եվրոպական տնտեսական գոտու անդամների՝ Նորվեգիա, Իսլանդիա, Շվեյցարիա, Լիխտեյնշտեյն, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Իսրայելի, Բելառուսի, Ուկրաինայի, Եգիպտոսի, Հորդանանի, Լիբանանի, Սաուդյան Արաբիայի քաղաքացիների համար։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին