ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է անում դադարեցնել Հարավային Օսիայի և Աբխազիայի ճանաչումը
ՆԱՏՕ-ն շարունակում է կոչ անել Ռուսաստանին դադարեցնել Հարավային Օսիայի և Աբխազիայի ճանաչումը: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ուրբաթ օրը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ Բրյուսելում կայացած բանակցություններից առաջ մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Մենք շարունակում ենք Ռուսաստանին կոչ անել դադարեցնել Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջանների ճանաչումը», - ասել նա: Ստոլտենբերգը հավելել, որ ինքը Ռուսաստանին կոչ է անում պահպանել Վրաստանի տարածքային ամբողջականությունը և հարգել միջազգային իրավունքը:
Մինչ այդ հաղորդվել էր, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հունվարի 22-ին այցելելու է Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայան և մասնակցում է ՆԱՏՕ-Վրաստան համատեղ հանձնաժողովի նիստին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին