Շրջանառվում է Ներքին գործերի նախարարության կազմավորման վերաբերյալ օրենքի նախագծերի փաթեթ
Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ներքին գործերի նախարարության կազմավորման վերաբերյալ օրենքի նախագծերի փաթեթ: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կազմավորում, դրա գործառույթները, ենթակա մարմինները, ինչպես նաև ենթակա մարմինների գործունեությունը կարգավորող օրենսդրական բազան։
Փաթեթով նախատեսվում լրացումներ և փոփոխություններ կատարել 22 օրենքում:
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» 2018 թվականի օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը լրացվելու է նոր 6.1 կոտով՝ Ներքին գործերի նախարարությամբ:
Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում Հանրապետության նախագահին է ներկայացվում ներքին գործերի նախարարի թեկնածության վերաբերյալ գրավոր առաջարկություն: Ըստ նախագծի՝ ներքին գործերի նախարարը, նշանակվելու վերաբերյալ հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո, երկամսյա ժամկետում վարչապետին է ներկայացնում առաջարկություններ փոխնախարարների թվի, նրանց թեկնածության, ենթակա մարմինների ղեկավարների թեկնածության վերաբերյալ, իսկ նախարարության կանոնադրությունը, կառուցվածքը և հաստիքացուցակը հաստատվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
Նախագծով առաջակվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքը լրացնել նոր հավելվածով, որով սահմանվում է ՆԳՆ իրավասությունները. «Ներքին գործերի նախարարությունը մշակում և իրականացնում է ներքին գործերի, այդ թվում՝ հասարակական կարգի և հասարակական անվտանգության պահպանության, մարդու անվտանգության, սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանության, հանցագործությունների և վարչական իրավախախտումների նախականխման, կանխման, հայտնաբերման, խափանման և բացահայտման, իր քննչական ենթակայությանը հանձնված քրեական գործերով մինչդատական վարույթի իրականացման, մասնավոր պահնորդական ոլորտի գործունեության վերահսկման, հետախուզվող անձանց և տրանսպորտային միջոցների հայտնաբերման,
ճանապարհային երթևեկության անվտանգության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների պահպանման ապահովման, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման, հաշվառման համարանիշների և վարորդական իրավունքի տրամադրման, տեխնիկական զննության գործունեություն իրականացնելու լիցենզավորման, զենքի առևտրի լիցենզավորման և շրջանառության մեջ գտնվող ապօրինի զենքի առգրավման, ռազմական կամ արտակարգ դրության, արտակարգ իրավիճակների պայմաններում իրավական ռեժիմի ապահովման,
Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակցության ապահովման, առանց հսկողության մնացած գույքի պահպանության, միգրացիոն գործընթացների կառավարման, համակարգման և իրավիճակի մոնիթորինգի, քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման, անձնագրային միասնական համակարգի գործունեության կազմակերպման, անձանց փաստաթղթավորման և նույնականացման, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզաների տրամադրման,
կացության կարգավիճակների տրամադրման, քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակի որոշման գործընթացի, փախստականի կարգավիճակի ճանաչման և ապաստանի տրամադրման, Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու հետ կապված հարաբերություններում տեղեկատվության փոխանակման, բնակչության պետական և ընտրողների ռեգիստրների վարման ու ընտրողների ցուցակների կազմման հետ կապված հարաբերությունների կարգավորման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին