Ենթադրյալ վերադարձի դեպքում Շուշիի բնակչությունը պետք է 90 տոկոսով դառնար ադրբեջանական. Ռուբինյան
«Փաշինյանի ելույթն ամբողջովին խեղաթյուրվել է և խեղաթյուրված է ներկայացվել և՛ մամուլում, և՛ տարբեր ընդդիմադիր քաղաքական գործիչների խոսքում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց իմքայլական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։
Ըստ նրա, ընդհանրապես, այդ հարցուպատասխանի թեման չի եղել Շուշիի հայկական կամ ադրբեջանական լինելը։
«Շուշին պատմական հայկական քաղաք է, և դա պատմագիտական փաստ է։ 1987 թվականի դրությամբ Շուշիի բնակչության մոտ 90 տոկոսը կազմել են ադրբեջանցիները, հետևաբար, ենթադրյալ վերադարձի դեպքում Շուշիի բնակչությունը պետք է 90 տոկոսով դառնար ադրբեջանական: Վարչապետը հետադարձ հարց է ուղղել՝ ասելով, եթե ես համաձայնեի Շուշի փախստականների վերադարձին, և այնտեղ բնակչությունը 90 տոկոս ադրբեջանական դառնար, այդ պայմաններում արդյո՞ք Շուշին շարունակելու էր մնալ հայկական։
Նա հռետորական հարց էր ուղղում, թե արդյո՞ք 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին այդ դեպքում հայկական էր լինելու. ես կարծում եմ, որ ոչ: Մանավանդ, որ չէր ֆիքսվում Արցախի կարգավիճակը, դա բերելու էր նրան, որ Շուշին անցնելու էր ադրբեջանական վերահկսկողության տակ»,- նշեց պատգամավորը։
Ռուբեն Ռուբինյանի պնդմամբ, Փաշինյանը չի մերժել փախստականների՝ այդ թվում Շուշի վերադարձի հարցը։
«Նա համաձայնել է այն պայմանով, որ դա կարգավիճակի հարցի առնվազն ճշգրտման հետ համընթաց: Համաձայնեք, որ մի բան է, երբ փախստականները վերադառնում են, երբ ոչ միջանկյալ կարգավիճակ կա ֆիքսված, ոչ կա վերջնական կարգավիճակի ֆիքսման առնվազն մեխանիզմ, մեկ այլ բան է, որ դա տեղի է ունենում այդ պայմաններում»,-նկատեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Զոհրաբյան. Իսկ երկու տարի առաջ Փաշինյանը Շուշին համարում էր հայոց արժանապատվության միջնաբերդ
- Անվախ ղեկավարը պետք է կարողանա լավագույնս բացատրել՝ ինչպես կարող է հայկական Շուշի քաղաքը չլինել հայկական. Պողոսյան
- Սենոր Հասրաթյանը Շուշիի մասին պատմական ակնարկ է հրապարակել անտեղյակների համար
- Շուշին դարձավ ադրբեջանական Փաշինյանի ու նրա թրքասեր դավաճանների ոհմակի պատճառով. Միքայել Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան