Ակցիա ԱԺ դիմաց. «Այսօր Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անօրինականություն է ուզում անել»
Ազգային Ժողովի դիմաց այս պահին բողոքի ակցիա է։ Մասնակիցներն այսօր էլ ահազանգում են՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման ամեն օրը հղի է նոր վտանգներով, որպես ապացույց մեջբերելով նրա ամենաթարմ հայտարարությունը Շուշիի՝ ադրբեջանական լինելու մասին։
«Նիկոլ Փաշինյանը գործում է մի ձեռագրով՝ դավաճանել հայ ժողովրդին և ջուր լցնել ադրբեջանական ջրաղացին։ Մեկ անգամ ևս կոչ ենք անում ժողովրդին չհավատալ այս սրիկայյի ոչ մի խոսքին։ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է, սոսնձված է իր աթոռին, քանի որ վախենում է պատասխան տալ սեփական մեղքերի համար»,- բարձրախոսով հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Շարունակելով ելույթը նա ընդգծեց՝ այսօր Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անօրինականություն է ցանկանում անել։
«Այսօր նրա նպատակը մեկն է՝ զավթել դատական իշխանությունը, որն ունի անկախություն, որը դեռ շարունակում է գործել ի շահ ժողովրդի, պետության։ Նիկոլ Փաշինյանը իր կառավարման ողջ ընթացքում օգտագործում էր նախկիներ-թալանչի բառերը։ Այսօր Նիկոլ Փաշինյանի թիմը որպես ԲԴԽ անդամի համար առաջադրում է հնարավոր ամենանախկին ու ամենակոռումպացված դատախազին, նպատակը մեկն է՝ դատարանների վրա ճնշումներ գորածադրել։ Հավաքվել ենք այստեղ, որպեսզի ասենք, որ չենք հանդուրժելու և թույլ չենք տալու»,- հայտարարեց ակցիայի մասնակից երիտասարդը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին