Ակցիա. Այս անհայրենիքները մի օր էլ կհայտարարեն, որ Հայաստանը թուրքական է
«Մի քանի օր էլ չի անցել այն օրից, երբ դավաճան ու անհայրենիք Նիկոլ Փաշինյանը հենց այս շենքի ամբիոնից ասաց, որ Շուշին ադրբեջանական է։ Ես վստահ եմ, որ հեռու չէ այն օրը, երբ այս անհայրենիքները կգան ու կհայտարարեն, որ Հայաստան պետություն գոյություն չունի, իսկ այն տարածքը, որի վրա մենք հիմա կանգնած ենք, պատկանում է թուրքին»,- ԱԺ դիմաց ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանը։
Նա նշեց, «ԱԺ աթոռին նստած Արարատ Միրզոյանը, ով թուրքի գործակալ է, պատրաստ է ծառայել թուրքին, որին չի հետաքրքրում Հայաստանի գոյությունը, շրջապատված է անբովանդակ, անհայրենիք, անկեցվածք իմքայլական պատգամավորներով, որոնք կուրացել են պարգևավճարներից, պատրաստվում են հերթական հակապետական ու հակաօրինական քայլին»։
Ակցիայի մասնակիցը հիշեցրեց՝ ԲԴԽ անդամ են ցանկանում կարգել մի մարդու, ով ոչ մասնագիտական, ոչ էլ բարոյական արժանիքներ չունի։
«Նա պատրաստ է դավաճանական իշխանությունից ընդունել պաշտոն ու հերթական պարգևավճարի ու կաշառքի ակնկալիքով կատարել ցանկացած հակաիրավական ու հակապետական հրահանգ։ Գագիկ Ջհանգիրյանը, ով իբր գալիս է պաշտպանելու օրենքը, դեռ չեկած խախտում է այդ օրենքը։ Հարգելի հայրենակիցներ, Գագիկ Ջհանգիրյանը չի համապատասխանում Դատական օրենսգրքի սահմանադրական օրենքով սահմանած ԲԴԽ անդամի նվազագույն պահանջներին»,-ասաց նա։
Ակցիայի մասնակիցը համոզված է, որ այսօրվա իշխանությունները հասկանում են՝ Հայաստանում ապագա չունեն, ուստի ուզում են Հայաստանին զրկել ապագայից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին