«Առնո Բաբաջանյան․ Սիրո դար» ֆիլմի պրեմիերան այսօր՝ ռուսական Առաջին ալիքով
Մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակի առթիվ՝ ռեժիսոր Վագա Վարդանյանի «Առնո Բաբաջանյան․ Սիրո դար» խաղարկային վավերագրական ֆիլմը, որը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ, կցուցադրվի ռուսական Առաջին ալիքով։
Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ հայ-ռուսական համատեղ արտադրության խաղարկային վավերագրական ֆիլմը պատմում է աշխարհահռչակ հայ կոմպոզիտորի վաստակի և ստեղծագործական ուղու մասին։
Ֆիլմի առաջին հեռուստատեսային պրեմիերան տեղի կունենա հունվարի 23-ին ժամը 14։05-ին (ռուսական ժամանակով)։
Հարակից հրապարակումներ`
- Ժամանակը վաղուց է տվել Առնո Բաբաջանյանի գնահատականը, և ինքը՝ ժողովուրդն է արժևորել նրա վաստակը
- Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է
- Առնո Բաբաջանյան -100․ հոբելյանական տարվա մեկնարկ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին