Պետք է ծայրահեղական չլինել, գնալ համախմբման ճանապարհով. Երվանդ Երզնկյան
«Մենք իսկապես պետք է խնդրենք, որ Վազգեն Մանուկյանը Նիկոլ Փաշինյանից հետո ժամանակավոր կառավարությունը ղեկավարի»,- այսօր մշակույթային գործիչների, իրավաբանների գիտնականների հավաք-քննարկման ժամանակ ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը:
Նա նշեց, որ դեռ մոտ 6 ամիս առաջ էլի մարդիկ խոսում էին որոշ իրավիճակներից, էլի հարցնում էին՝ «ո՞ւմ ես դու տեսնում Նիկոլից հետո», որին ի պատասխան ինքն ասել է՝ ով էլ գա, նրան պետք է շատ խնդրեն, որ գա, որովհետև որևէ նորմալ մարդ չի վերցնի այս փլուզված համակարգը:
Երվանդ Երզնկյանի խոսքով, պետք է ծայրահեղական չլինել, գնալ համախմբման ճանապարհով, անգամ համոզել պատգամավորներին, որպեսզի հնարավոր լինի հասնել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին:
«Անվանի մարդիկ այս գործընթացներին պետք է մասնակցեն, դա էլ պայքարի ձև է, պետք չէ իրենց վախեցնել»,-ասաց նա:
Ըստ կոմպոզիտորի, պետք է ավելի ճկուն լինել և պայքարին ներգրավել շատերին:
«Կարծում եմ՝ նախնական քննարկումները պետք է անել փակ ֆորմատով, այնուհետև հանրայնացնել անելիքների հետ կապված որոշումները»,- եզրափակեց խոսքը Երվանդ Երզնկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այս ցեղասպանության հատուցումը պետք է լինի գործող իշխանությունների լիակատար հեռացումը. Դեմոյան
- Դավիթ Սահակյանց. Փաշինյանը պրոեկտ է
- Թուրքը հաղթեց, քանի որ հայերեն խոսելով բաժանեց մեզ սևերի ու սպիտակների. Ռուբեն Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները