«Հրապարակ». Իշխանությունն ընդդիմադիր պատգամավորների բերանը փակելու նոր գործիք կունենա
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունն ընդդիմադիր պատգամավորների բերանը փակելու նոր գործիք կունենա։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նախօրեին օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ անել և ԱԺ նախագահին լիազորել՝ Էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա պատգամավորին զրկել «Աժ-ի կողմից գործուղման մեկնելու հնարավորությունից՝ մինչև 1 տարով»:
ԱԺ նախագահը Էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա կարող է կիրառել նաև այլ կարգապահական միջոցներ՝ նկատողություն, նիստերին խոսափողից հանդես գալու կամ դահլիճում ներկա լինելու իրավունքից մինչև 7 օրով զրկում։ Ուշագրավ լրացումներից մեկն էլ այն է, որ Էթիկայի հանձնաժողովը կարող է ոչ միայն որևէ դիմումի, այլև «սեփական նախաձեռնությամբ» քննության առնել պատգամավորների վարքը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։