Միքայել Մինասյան. Փաշինյանը որոշել է Մակունցին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակել
««Հայաստանը ես եմ»,- շատ շուտով կասի ոչ անհայտ տիկին Մակունցը, որին հատուկ արժանիքների համար Նիկոլ Փաշինյանը որոշել է ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակել: Ինչպես այժմ է ընդունված ասել. «Մեզ թվում էր՝ հասանք հատակին, բայց հանկարծ ներքևից թակեցին»,- թելեգրամյան ալիքում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
Ըստ նրա, նույնիսկ եթե ելնենք նրանից, որ Մակունցը վատ մարդ չէ, կասկած չկա, որ Մակունցը ոչ կոմպետենտ քաղաքական գործիչ է, ավելին՝ ապաշնորհ դիվանագետ և, այո, առհասարակ դիվանագետ չէ:
«Նրա անգրագիտության վկայությունն են արտաքին քաղաքական ձախողումները տարբեր մակարդակներում, այդ թվում՝ միջխորհրդարանական: Բայց հենց Մակունցին էր Նիկոլ Փաշինյանը վստահել ղեկավարել նախ մշակույթի նախարարությունը, իսկ հետո՝ իր խմբակցությունը: Մակունցը, որը հայտնի է որպես Նիկոլի անգլերենի ուսուցիչ, ունի միայն մեկ արժանիք՝ Նիկոլն անվերապահորեն հավատում է նրան: Ահա ինչու, ուղարկելով նրան ԱՄՆ, նա որոշեց մի կրակոցով երկու նապաստակ սպանել՝ փրկել նրան խորտակվող նավից և օգտագործել նրան երկու գերտերությունների միջև սանձազերծվող կեղտոտ խաղում:
Նիկոլի թիմն ի վերջո դիմացավ մինչև Բայդենի պաշտոնակալումը: Որոշվել է Լիլիթ Մակունցին ուղարկել Պետդեպարտամենտի թխվածքաբլիթների հետևից, որոնց մասին այդքան երազում էին թավշյա հեղափոխականները: Նրանց թվում է, որ Հայաստանը, մեծ տերությունների շահերի բախման հանգույցում, կփրկի դիլետանտ Մակունցը: Նրա սպասվող նշանակումը հարված է ոչ միայն հայ-ամերիկյան, հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի հեղինակությանը, այլ նաև գուցեև մեր գոյությանը՝ որպես անկախ երկիր...սա կանոն է, պետք է քաղաքականությունը կառուցի մեծ տերությունների շահերի հանգույցում, այլ ոչ թե դրանց հակասությունների վրա:
2 օր առաջ սորոսական շրջանակներին կարգադրվել է զարկ տալ հակառուսական հռետորաբանությանը և սիրախաղեր սկսել ԱՄՆ-ի հետ: Մակունցին նշանակելու որոշումը կլինի պաշտոնականացումը, ինստիտուցիոնալացումն այն աշխարհաքաղաքական քաոսի, որում Նիկոլը ներքաշում է Հայաստանը:
Հ.Գ.
Ի դեպ, հիշեցնեմ. Նիկոլ Փաշինյանը երդվել է վերանայել դեսպանների պաշտոններում այն անձանց նշանակման պրակտիկան, որոնք կադրային դիվանագետներ չեն»,- գրել է Միքայել Մինասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ, դու ես սպանել իմ Աբգարին ու մյուս 5 կամ 7 հազար տղաներին. Գեղամ Նազարյան
- Միքայել Մինասյան. Այս արատավոր շրջապտույտը Հայաստանի գնացքը տանում է դեպի անդունդ
- Շուշին դարձավ ադրբեջանական Փաշինյանի ու նրա թրքասեր դավաճանների ոհմակի պատճառով. Միքայել Մինասյան
- Ցանկացած օրինագծի քննարկում կարելի էր ընդհատել և հարցնել՝ «Մեծարգո պարոն ԱԺ նախագահ, Դուք գործակա՞լ եք». Միքայել Մինասյան
- Միքայել Մինասյան. Այս իշխանությունը զոհերի թիվը թաքցնում է նույն կերպ, ինչպես 100 տարի առաջ Թուրքիան, 30 տարի առաջ Ադրբեջանը
- Ռազմագերիների առումով նորություն չկա․ Լիլիթ Մակունց
- Գեղամ Նազարյան. Լիլիթ Մակունց, այս միտքը քեզ այլևս ոչ մի օր հանգիստ չի տալու՝ նույնսիկ սեփական երեխան ունենալիս
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան