Քաղաքական 12:25 23/01/2021 Հայաստան

Սիստեմատիկ կերպով հարվածում են մեր ազգային, պետական կարևոր ինստիտուներին, դրանց հիմքերին. Ռուբեն Մելքոնյան

«Չի կարելի մեկնաբանել բացահայտ տգիտությունը, այն, որ Շուշին ադրբեջանական քաղաք է»,- ասուլիսում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն՝ անդրադառնալով Շուշիի մասին Նիկոլ Փաշինյանի  հայտարարությանը։

Միաժամանակ նա նշեց, որ այս հայտարարությունն արվել է երկրի ղեկավարի կողմից խորհրարանական ամբիոնից, ու  դրան չարձագանքելը նույնպես բերում է  որոշակի տարընթերցումներ։

«Պետք է հստակ Ֆիքսել՝ Շուշին, ինչպես նաև ամբողջ Արցախը բուն հայկական տարածք է, հայկական բնօրրան է, քննարկել՝ Շուշին ադրբեջանական է եղել, չի դիմանում որևէ քննադատությանը, հեռու է պատմական օբյեկտիվությունից, փաստերի տրամաբանական  շարադրանքի մոտեցումներից։

Շուշին ոչ միայն եղել է  հայկական կարևոր քաղաքներից մեկը, կան  բազմաթիվ փաստեր, որ Շուշին Անդրկովկասի կրթական կենտրոններից է եղել»,- ասաց թուքագետը։

Ըստ Ռ.Մելքոնյանի, Շուշիի պատկանելիության հարցը վերցնել կասկածի տակ՝ բացահայտ փաստերի խեղաթյուրում է։

Նրա խոսքով, նման հայտարարություն անելով՝ բախվում են պատասխանատվության զգացողության պակասի հետ։

«Չի կարող պետական պաշտոնյան նման անլրջությամբ մոտենալ այդ հարցերին, հատկապես խիստ զգայուն հարց է, ու ԱԺ ամբիոնից խոսել գիտելիքների նման ցածր պաշարով նման զգայուն հարցերի մասին։ Անթույլատրելի է, մեծ հարված է առաջին հերթին մեր ազգային ինքնասիրությանը, մեր պետականությանը, նաև մեր պետական սկզբունքներին, քանի որ տասնամյակներ, հարյուրամյակներ շարունակ անընդհատ բախվել ենք ադրբեջանական կեղծ թեզերի հետ Արցախի, Շուշիի պատկանելիության հետ, անընդհատ հակադարձել ենք օբյեկտիվ փաստերով։ Խորհրդային ղեկավարներն ամեն կերպ  պահպանել են, պաշտպանել են Արցախի, այդ թվում Շուշիի  հայկական պատկանելիության մասին թեզը գիտական, օբյեկտիվ փաստերի վրա հիմնված։ 

Այն, ինչ հնչում է  ԱԺ-ում, ճիշտ և ճիշտ համապատասխանում է  ադրբեջանական դիրքորոշմանը, ինչ ասել են ադրբեջանցիները տարիներ շարունակ, օրեր առաջ Ալիևն իր տիկնոջ հետ թեյ էր խմում ու հայտարարում էր նույնը»,- ասաց Ռ. Մելքոնյանը։

Նա նշեց, որ կա «թյուրքական խորհուրդ» կազմակերպություն, թուրքալեզու  պետություններ են ընդգրկված, ընդամենը օրեր առաջ այդ կազմակերպությունը որոշել է 2022 թվականին Շուշին հռչակել թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք, նրանց նույն առաջարկը ԱԺ-ում աջակցություն է  ստանում, ընդ որում իշխող խմբակցության լուռ համաձայնությամբ։

«Վերջին 2,5-3 տարում այսքան պատահականություն, տարբեր ոլորտներում այսքան թուրքահաճո հայացքներ, հակահայկական արարքներ, այդ ամենը տպավորություն է թողնում, որ սա ավելի շատ մշակված մի գործընթաց է, քան պատահականությունների  շղթա, քանի որ սիստեմատիկ կերպով հարվածում են մեր ազգային, պետական կարևոր ինստիտուներին, դրանց հիմքերին։ Այս վերջին հայտարարությունը նման օրինակներից մեկն է»,- ասաց թուրքագետը։

Ռ.Մելքոնյանը մի եզարահանգման է եկել. «Կարծում եմ՝պետք է Քրեական օրենսգրքով ամրագրվի, որ հայոց պատմության, մեր ազգային արժեքների, մշակույթի հանդեպ այս տոտալ վիրավորանքները պետք է պատժվեն քրեորեն, արգելվի պետական պաշտոնյաներին բարձր ամբիոններից խոսել այնպիսի թեմաների մասին,  որոնք ուղիղ վիրավորանք են մեր համազգային ինքնությանը, պետականությանը, ազգային արժեքներին։ Մենք ողբեգական ժամանակներ ենք ապրում, նման մեխանիզմների կիրառումը, ցավոք սրտի, ավելորդություն չէ»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:44
Հարկավոր է պարտվողի կերպարից դուրս գալ, գիտությունը կօգնի դրան. Կամո Աթայան
Տեխնոլոգիական զարգացման դարաշրջանում Հայաստանի գործող կառավարությունը սահմանափակում է գիտության ոլորտն համակարգող կառույցի՝ ԳԱԱ-ի...
Աղբյուր` Panorama.am
10:32
Անպատիժ մնացած Ալիևն այսօր դարձյալ ուժի դիրքերից աննախադեպ ու անհեթեթ պահանջներ է առաջադրում. Դանիելյան
Թուրք-ադրբեջանական թեզերին խիստ համահունչ, երկու տարի առաջ Ժիրայր Լիպարիտյանը բացահայտ կեղծ հայտարարություն էր անում շուրջ 700 հազար ադրբեջանցի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Արագածի, Ապարանի տարածաշրջանների բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
10:03
Մինչ Ալիևը Հայաստանին սպառնում է, Ալենը փիղ հեծնած զբոսնում է Հնդկաստանում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հարցազրույցում հնչեցրած հայտարարություններից հետո մինչ փորձագետներն ահազանգում են Հայաստանի վրա Բաքվի հարձակման...
Աղբյուր` Panorama.am
09:58
Մաhից առաջ բասկետբոլիստ Յանիս Տիման նախկին կնոջը՝ երգչուհի Աննա Սեդոկովային մեծ ծաղկեփունջ է ուղարկել
Պրոդյուսեր Սերգեյ Դվորցովը պատմել է, որ բասկետբոլիստ Յանիս Տիման իր նախկին կնոջը՝ երգչուհի Աննա Սեդոկովային, մահվանից մեկ օր առաջ վարդերի...
Աղբյուր` Panorama.am
09:48
Սիրիայում անհետացած ամերիկացի լրագրողի մայրը Պուտինին խնդրել է օգնել գտնել որդուն
Սիրիայում անհետացած ամերիկացի լրագրող Օսթին Թայսի մայրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է օգնել որդու որոնումներին։ Այդ մասին հայտնում է NBC...
Աղբյուր` Panorama.am
09:46
Ժամկետային զինվորական ծառայությունից խուսափած անձի վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան
Արագածոտնի մարզի բնակիչը, ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու օրինական հիմքերի բացակայության պայմաններում, այլ անձի մոտ առկա...
Աղբյուր` Panorama.am
09:26
Այդ գրություններից հետո ես դարձել եմ Տարոն Չախոյանի թիրախը. Թագուհի Թովմասյանն ահազանգում է
Անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանն ահազանգում է, որ հայտնվել է Տարոն Չախոյանի թիրախում։ «Նախօրեին հրապարակել էի...
Աղբյուր` Panorama.am
09:19
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:19
Դեկտեմբերի 19-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը աճել է, ռուբլունը և եվրոյինը նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 19-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.72 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Փաշինյանն էլ է խոստովանում, որ ԱՆԻՖ-ը ձախողվել է, սակայն կոնկրետ ո՞վ, ինչպե՞ս տապալեց ծրագրերը և մսխեց բյուջեի գումարները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019 թվականին հետհեղափոխական Հայաստանում ստեղծվեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Փաստ». Եթե մեր երկրի ներսում կա մի բան, որը «պետության չգոյության» մասին է, դա Փաշինյանի իշխանությունն է
«Փաստ» թերթը գրում է. «Նկատած կլինեք, որ Նիկոլ Փաշինյանը, առանձնապես վերջին 1 տարվա ընթացքում ու հատկապես վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Բացի հարստանալը Նարեկ Բաբայանը ՔՊ կուսակցության մարզային ինտրիգների կառավարմամբ է զբաղված
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կապանցի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանին անհանգստացնում է ՔՊ իշխանության ներսի կոռուպցիան. նա...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Հրապարակ». Փաշինյանը հանձնարարել է պետական ապարատից հեռացնել Հովիկ Աղազարյանի ընտանիքի բոլոր անդամներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պետական ապարատից հեռացնել Հովիկ Աղազարյանի ընտանիքի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Փաստ». ՀՔԾ նախկին պետի որդին Փաշինյանի կողմից նշանակվել է նոր պաշտոնի
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի որդին՝...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե կլինի՞, թե՞ ոչ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե կլինի՞, թե՞ ոչ. գնդակը արդեն ՀՀ Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ինչ կարժենա ՀՀ բյուջեի համար Եվրոպոլում սպա ունենալը
«Հրապարակ» թերթը գրում է. «Եվրոպոլում ՀՀ կապի ներկայացուցիչ (կապի սպա) ունենալու համար, պարզվում է՝ պետբյուջեից տարեկան...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Փաստ». Ովքեր են առկա ռուսաստանաբնակ հայերի, այսպես կոչված, «սև ցուցակում», որոնց մուտքը Հայաստան կարգելվի
«Փաստ» թերթը գրում է. «Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը ՀՀ ԱԳՆ-ին...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Ինչ պատճառով են թիմում Հայկ Կոնջորյանին անվստահելի են համարում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովրդավարության բաստիոն համարվող Հայաստանում, փաստորեն, ղեկավարներին դիմելուց առաջ պետք է մի...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Փաշինյանը կատաղած է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, որին Փաշինյանը երեկ մեկշաբաթյա արձակուրդ է ուղարկել,...
Աղբյուր` Panorama.am
08:47
Հայերեն խոսելն Արցախում սովորեցի․ Նարինե Գրիգորյան
Արցախի հեռուստաընկերության «Հայացքն Արցախին» հաղորդման հյուրն է եղել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար ու դերասանուհի Նարինե Գրիգորյանը
Աղբյուր` Panorama.am
08:37
Ծաղկահովիտ-Լեռնապար ճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 135 տրանսպորտային միջոց
Դեկտեմբերի 18-ին, ժամը 16։45-ից մինչև դեկտեմբերի 19-ը, ժամը 00։49-ը ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ...
Աղբյուր` Panorama.am
08:28
Արցախի թեմի առաջնորդն ու Լուիս Մորենո Օկամպոն քննարկել են Արցախի ժողովրդի իրավունքները
Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ընդունել է արգենտինացի իրավաբան, իրավունքի դոկտոր, միջազգային քրեական դատարանի...
Աղբյուր` Panorama.am
08:14
Լոռու և Գեղարքունիքի մարզերում քամին վնասել է թիթեղներ, ավտոմեքենաներ, գազատար խողովակներ, էլեկտրալարեր, տապալել ծառեր
Դեկտեմբերի 18-ին, ժամը 22:53-ից սկսած Լոռու և Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ ուժեղ քամու...
Աղբյուր` Panorama.am
23:34
Սաստիկ քամու հետևանքով մի շարք ծառեր են տապալվել և էլեկտրահաղորդման լարեր պոկվել. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Գորիս...
Աղբյուր` Panorama.am
23:14
Իլհամ Ալիևի հայտարարությունների օրը Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել Հնդկաստան կատարած իր աշխատանքային այցելությունից. Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Իլհամ Ալիևի հայտարարությունների օրը ՀՀ Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
23:08
Շենքի բակում հայտնաբերվել է 25-ամյա տղայի մшրմին
Դեկտեմբերի 18-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական...
Աղբյուր` Panorama.am
22:26
75 000-ից ավելի մարդ ասել է, որ այս թանկացումները չլինի, հիմա հարց եմ տալիս, դուք փոխելո՞ւ եք Ձեր որոշումը. Մարությանը՝ Ավինյանին
«Ինձ մի ընդհատեք, դուք բացի բլա-բլա խոսելուց ուրիշ ոչինչ չեք կարողանում անել»,- Factor.tv-ի եթերում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի
12:41 18/12/2024

Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}