Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի 13 նոր դեպք է հաստատվել
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 998 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության մամուլի ծղառայությունը: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից ապաքինվել է 1 892 մարդ, մահացել է 16 պացիենտ:
Ընդհանուր առմամբ Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի 252 972 դեպք, այստեղից բուժվել է 240 629 մարդ, մահացել է 3 038 պացիենտ:
1tv.ge-ն գրում է, որ Կարանտինային տարածքներում գտնվում է 530 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 3 302 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվող անձանց քանակը կազմում է 444:
Բացի այդ, հունվարի 22-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 903 դեպք, ապաքինվել էր 636 պացիենտ:
Jnews-ը գրում է, որ Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի 13 նոր դեպք է հաստատվել։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում ուսուցիչները երկու շաբաթը մեկ անգամ կթեստավորվեն
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 903 նոր դեպք, Ադրբեջանում՝ 218
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 137 նոր դեպք
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 469 նոր դեպք
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 550 նոր դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա